Սառեցինք բայց սահեցինք

Այսօր յոթերորդցիներով գնացինք Կարապի լիճ սահելու:Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք, մեկս մյուսին օգնում էինք:Մի քանի անգամ լավ ընկնելուց հետո,սկսեցին համարձակ սահել:Կարապի լճում սահելը տևում էր մեկ ժամ,բայց մենք այնքան էինք տարվել սահելով ,որ նույնիսկ մեկ ժամից ավել էինք մնացել :Սահելուց հետո սկսեցինք դիջիտեքի բուկլետներ բաժանել:Ինչպես միշտ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք:
Կհանդիպենք:

Էջմիածին

IMG_2124Այսօր մենք գնացինք Էջմիածին:Ճանապարհին Վահե սարկավագը մեզ տարավ այն դպրոցը որտեղ նա սովորել էր:Այնտեղ մեզ բարեհամբույր դիմավորեցին:Մենք բարձրացանք մի քանի դասարաններ և Դիջիտեքի բուկլետները բաժանեցինք:Իսկ հետո մեզ հրավիրեցին իրենց դահլիճ,որպեսզի մի ներկայացում դիտենք `Թռչող սագերը:Ասեմ որ շատ ծիծաղելի ներկայացում էր:Իսկ հետո ուրախ ուրախ  դուրս եկանք և շարունակեցինք մեր ճանապարհը:Մենք մտանք Ռիփսիմե եկեղեցին:Մոմ վառեցինք ,աղոթեցինք,երգեցինք:Ճանապարհին մի քիչ ձնակնդիկ խաղացինք, և վերջապես հասանք Մայր աթոռ,մենք շրջեցինք թանգարանով:Մեզ պատմեցին, թե  թանգարանում ամեն իրը ինչ նշանակություն ուներ:Դե նորից դուրս գալուց ձների հարվածը անպակաս էր:

Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում

Ռասսա

ռասսաՌասսա տերմին, որը հավանաբար առաջացել է  արաբերեն «Ռաս» /սկիզբ/ արմատից, առաջին անգամ արդի իմաստով գործածել է  ֆրանսիացի մարդաբան Բեռնյեն :Սկզբնական շրջանում առաջարկվել են ռասաների տարբեր դասակարգումներ , սակայն առավել հաջողված է համարվում ֆրանսիացի մարդաբան Դենեկերի դասակարգումը՝ համաձայն որի  գոյություն ունեն 3 հիմնական կամ մեծ ռասաներ՝ նեգրոիդ, եվրոպոիդ, եվ մոնղոլոիդ:Սակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում  այս 3 ռասաներին. Օրինակ ավստրալացիները, հնդկացիները ,վեդդաները եվ այլոք դիտվում են կամ 3 մեծ ռասաներից դուրս  ընկած միջանկյալ ձեվեր կամ դրանցից մեկից առանձնցված տիպեր:Մեծ ռասաները բաժանվում են միմյանց հետ սերտ կապ ունեցող ավելի փոքր ռասաների, որոնք էլ իրենց հերթին տրոհվում են մարդաբանական տիպերի:Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասյի բալկանա –կովկասյան  ճյուղի  արմենոիրդ մարդաբանական տիպին, որն առաջավոր ասիայի  հնագույն մարդաբանական տիպն է:Մոնղոլոիդ ռասան բաժանվում է  հյուսիսասիական,  , արկտիկական, հեռավոր արեվոլյան հարավասիական  եվ ամերիկյան փոքր ռասաների:Նեգրոիդ ռասան  բաժանվում է նեգրական,նեգրիլական վեդդայական, ավստրալական  մելանեզական բուշմենական  փոքր ռասաների:Կան նաեվ անցումային փոքր  միջանկյալ ռասաներ:Մարդկային ռասաները ունեն ոչ այնքան վաղ ծագում, որքան մարդկությունը:համաձայն մոլեկուլային կենսաբանական տվյալների շուրջ 100 000 տարի առաջ տեղի է ունեցել  նեգրոիդ , եվրո-մոնղոլոիդ ռասաների առաջացումը իսկ ավելի ուշ , շուրջ 45-60 000 տարի առաջ տրոհվել են  եվրոպոիդ եվ մոնղոլոիդ  ռասաները:Ռասաները կապ չունեն լեզվաընտանիքների եվ ազգային պատկանելիության հետ:Ռասաների արտաքին տվյալները ունեն երկրորդական նշանակություն, բոլոր ռասաներն էլ օժտված են  բարձր քաղաքակրթության հասնելու հավասար կենսաբանական կարողությամբ:Տարբերությունը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններում օրգանիզմների  հարմարվողականությամբ:

Թռչելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ

ИзображениеԿար չկար մի կախարդ կար:Ցախավելով թռչելու, թռչկոտելու համար խելքն իրենը չէր:Առավոտից իրիկուն թռչում էր, հա  թռչում, թռչկոտում էր, հա  թռչկոտում:Նրան ճանաչում էին որպես Թռչմռչիկ կախարդ:Նա ցախավելի մի մեծ հավաքածու ուներ:Օրեցօր, է~ ամեն օր մեկով թռչում էր:Ի՞նչ էի ասում, հա~, հիշեցի ,Թռչմռչ կախարդին այդքան էլ չէին սիրում, քանի որ ինչ-որ վատ բան պարտադիր պիտի աներ, թէ  չէ սիրտը կտրաքեր:Նրա համար անընդհատ թակարդ էին լարում, եթե թակարդ չլարեին,ապա այս անգամ նրանց սիրտը կտրաքեր:
Է~հ,ինչ ձեր գլուխը տանեմ, էս Թռչմռչիկի քույրը` Մռչթռչիկը ,ճիշտ Թռչմռչիկի հակապատկերն էր:Թռչմռչիկը միշտ դուրս էր գալիս թակարդից, իսկ Մrչթռչիկը միշտ միամտորեն,կամ, ի՞նչ միամտորեն, հիմարաբար թակարդն  էր ընկնում:Մի օր էլ նրանք գնացին  հերթական զբոսանքի, թե՞ որսի ,չէ , հաստատ զբոսանքի : Թռչմռչիկը նկատեց,որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Դե, ինչպես միշտ հիմարիկ Մռչթռչիկը չէր նկատել: Մեկ էլ Մռչթռչիկը իր ճռճռան ցախավելով թռավ դեպի սյունը :Թե  ի՞նչ էր խելքին փչել:
Իսկ էս Թռչմռչիկը չհասցրեց անգամ զգուշացնել.
«Այ քեզ հիմար»-մտածես նա: