ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – ՄԱՐՈՆ

I

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վնաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալիս։

II

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Որ միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…

Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու մանակության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ…

1887

Մի՞ թե արդար է

Երբ մենք քայլում ենք փողոցով, շուրջ բոլորը աղբ է:Կամ օրինակ կան մարդիկ ովքեր գումար վաստակելու համար մուրացկանություն են անում և կան մարդիկ ովքեր նրանց հետ վատ են վարվում:Կամ օրինակ քյարթուները որոնք մեծ և փոքր չեն ճանչում:(իմ կարծիքով):Ես մի տեսանյութ եմ դիտել, թե ինչպես է մի կին և տղամարդ  պարել և իրենց մի խումբ երիտասարդներ նկարել են ինչե, թե այդ մարդկանց գումար տան :Մի՞ թե արդար է:Բոլորն էլ ուզում են ապրել լավ, իրենց պաշտպանված զգալ իրենց երկրի մեջ:Մենք բոլորս էլ երազում ենք ապրել անհոգ կյանքով, բայց ոչ  բոլորն են ապրում այդ կյանքով:Մենք նույնիս չգիտենք մեր  պատմությունը և ինչ արժանապտվություն կարող է ունենալ հայը, որ չի ճանաչում իր լեզուն,մշակույթը:
Մենք հայերս միշտ գովաբանում ենք Հայաստանը, բայց արդյոք մենք Հայաստանը լավ  ենք պահում:Պետությանն էլ մեղադրել չի կարելի, մենք ենք աղտոտում մեր քաղաքը և ինչքան էլ այն մարդիկ մաքրեն միևնույնէ կգտնվեն  այնպիսի մարիկ ովքեր նորից ու նորից աղբ կնետեն հատակին:Լավ կլինի եթե մենք այնդ մարդկանց հասկացնենք,որ այդպիսի բաներ չի կարելի անել:
Կամ մի որիշ օրինակ բերեմ` ՆԱԽԱՆՁԸ:Նախանձը մեր կյանքում շատ մեծ դեր է խաղում:Բոլորս էլ գոնե մի անգամ նախանձած կանք:Կան մարդիկ այնպես են անում, որ տվյալ մարդուց անցեցն, և կան մարդիկ որվքեր հետևում են այդ մարդու օրինակին և փորձում են չնախանձել, այլ ուրախանալ:Օրինակ մեր դպրոցում օլիմպիադանեին մրցանակների արժանացած մարդկանց մենք չենք նախանձում,այլ ուրախանում են , և մենք փորձում ենք հետևել նրա օրինակին կամ չունի մեծ թե փոքր, միևնույն է մենք ուրախանում ենք:

Ձևն ու հոգին

Ես համոզված եմ որ ձևն է գերիշխում:Մենք այդքան էլ ուշադրություն չենք դարձնում բովանդակությանը, և ամենինչում փորձում ենք գտնել հեշտ ձևը:
Օրինակ կան մարդիկ ովքեր բնակարան գնելուց չեն հետաքրքրվում թե քանի կառակուսի մետր է այլ միանգամից ձևն են նայում:Քանի որ ձևը ավելի հեշտ է տեսնել քան բովանդակությունը:

http://movsisyannune.com/2013/02/01/%D5%B1%D6%87%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE/

Տնային աշխատանք

Իմ կարծիքով բոլորն էլ կարող են ունենալ իրենց առանձին կարծիքները և դա չի խանգարում միմիյանց շփման:Լինում են այնպիսի դեպքեր,որ կարծիքները տարբեր են, հայեցողությունները տարբեր են բայց միևնույն է մարդիկ իրար հետ շփվում են , ուրախանում են միյասին, և պարտադիր չէ ունենալ նույն կարծիքները, որպեսզի իրար լավ հասկանան:

http://movsisyannune.com/2013/02/04/%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B4%D5%AB%D5%9E%D5%A9%D5%A5-%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80-%D5%A7/

Սիրային Բանաստեղծություններ

Սիրո համար չկա հասակ,
Ո՛չ էլ արգելք, խոչընդոտ,
Սերը սրտի անմար կրակ՝
Թեկուզ լինի հիվանդոտ…
Սերը աստծո տված պարգև,
Բո՛ց է անմար սրտիդ մեջ,
Թե նա հանգավ, չկա այլև
Ո՛չ ջերմություն, ո՛չ արև…
Սիրուց ոչ ոք չի՛ հագեցել,
Ո՛չ էլ ծարավ են մարել,
Սերը կյանքի արմատն է խոր
Որից ցողուն է ծնվել..

Վահան Տերյան

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…