Ծաղկազարդ և կենած ծառ

ծաղկազարդԾաղկազարդ տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը:Ծաղկազարդը կոչվում է նաև Ծառազարդ և անմիջականորեն կապված է եղել նաև Կենաց ծառի պաշտամունքի հետ: Հայաստանում ծառի պաշտամունքը ամուր արմատներ է ունեցել: Պաշտամունքի առարկա են եղել հատկապես բարդին, սոսին: Արմավիր մայրաքաղաքի մոտակայքում էր նշանավոր Սոսյաց սրբազան անտառը, որտեղ նաև հայոց աստվածների բագիններն էին կանգնեցված: Ծառերին անգամ նվերներ ու զոհաբերություններ էին մատուցում:Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Ծաղկազարդի տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին: Շատերը տապակած կամ հում կանաչեղենը եկեղեցում բաժանում էին որպես մատաղ: Լոռվա ձորում այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Երեխաները Նուրիի տիկնիկը ձեռքին շրջում էին տնետուն, փողոցներում ու երգում.

-Նուրի-Նուրին էկել ա,

Շիլա-շաբիք հագել ա,

Կարմիր գոտին կապել ա,

Ձու բերեք թաթին դնենք,

Եղ բերենք` սրտին քսենք…

Սրտին քսել` նշանակում է սիրաշահել:

Կա երգի այլ տարբերակ ևս.

-Նուրի-Նուրին էկել ա,

Դուռն ի դռան կանգնել ա,

Շալե շաբիք հագել ա,

Կեշմե գոտիք կապել ա,

Ձու բերեք, թաթը դնենք,

Եղ բերեք` վարսը քսենք,

Ջուր բերեք` գլխին ածենք,

Աստուծանե ցող թող գա,

Գետնիցը` պտուղ դուս գա…

Երեխաներից մեկը զամբյուղ է պահում, որի մեջ տանտերերը ուտելիք և գումար են դնում, ճանապարհելիս ջրում: Վերջում հավաքված համայնական միջոցներով գառ են գնում, մատաղ անում, տոնը նշում երգով և ուրախությամբ:

Աղբույրը՝http://ankakh.com/2012/04/193031/

Ավագ հինգշաբթի

Լրագրության խմբով մի հանձնարարություն ենք ստացել:Ավագ շաբաթվա ամեն մի օրը պետք է մեկս ներկայացնենք,ինձ բաժին է ընկել Ավագ հինգշաբթին,դրա համար էլ ես եմ ներկայացնում:

Ավագ շաբաթվա 4-րդ օրը  ավագ հինգշաբթին է:Այս օրը չափազանց հագեցված և խիտ օր է:Նախ ավագ հինգշաբթի օրը ամպայամն արվում է ապաշխարոված կարգ:Սա տարվա մեջ լինում է ընդամենը մեկ անգամ:Հայ եկեղեցում երգում են շարականեր կարդացվում են աղոթքներ մաղթանքներ, քարոզներ:Այս օրը Քրիստոսը վերջի ընթրիքի ժամանակ հացն ու գինին տվեց ճաշակելու իր աշակերտներին՝ ասելով,որ հացն իր մարմին է, իսկ գինին իր արյունը:Սրանից հետո կեսօրին արվում է սուրբ պատարագ, որի նպանակն է խորհրդանշել հաղորդության հաստատումը:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողություն:Խորանի վրա բարձրաստիճան հոգևորականը հանում է իր զգեստները,կապում գոգնոց և յուղով օծում 12 մարդկանց ոտք:Սա արվում է Քրիստոսի արարքի նմանողությամբ ,երբ Քրիստոսը իր 12 աշակերտների ոտքերը լված,ցույց տալով խոնարության նշան և ասաց թե «մի օրինակ ձեզ ցույց տվի,որ ինչպես ԵՍ ձեզ արեցի,դուք էլ նույն ձեվով անեք»:

Առաջարկում եմ դիտել Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքը:

Երջանկություն միշտ կա,պարզապես պետք է այն տեսնել:)

ԵրջանկությունԵրջանկություն:Տարբեր մարդիկ երջանկություն ասելով տարբեր բաներ են հասկանում՝ փող,հաջողություն…..Բայց իրական երջանկությունը այն է,որ կողքին քեզ հարազատ մարդիկ կան,ովքեր  ոչ մի դեպքում քեզ չեն դավաճանի,ովքեր միշտ կողքին կլինեն:մարդիկ կայց արդյոք փողով կարող էս ամենինչ գնել:Կարթղ ես փողով սեր գնել, առողջություն երջանկություն լավ ընկերներ……
Ամեն մարդ երջանկությունը տարբեր ձև է պատկերացնում և դա ոչ ոքի իրավունք չի տալիս քննադատել այդ մարդուն:Երջանկություն միշտ էլ կա,պարզապես պետք է այն տեսնել….
Եղեք երջանիկ,քանի դեռ…..  Վայելեք այս ազատությունը, եղեք միշտ անկաշկանդ, ուրախ և թող տխրությունը և անհաջողությունը իր հետքերը չթողնի ձեր վրա:

Գարնանային թարմություն

Գարունը գալիս է իր հետ բերելով թարմություն,տրամադրություն,գիժ ամսիներ:Գարնան առավոտ դու զգում ես թռչունների ծլվլոցը,գարնան թարմությունը, ծառերի վրա գեղեցիկ տերևներ են կարծես թիթեռնիկներ լինեն:
Ցերեկը լինում է արևոտ,դե իհարկե մարտ ամիսը մեկ տաք է անում մեկ ցուրտ,բայց երբ քամի է լինում այնքան գեղեցիկ են այն ծառերը որոնք արդեն ծաղկել են:Նրանք կարծես թռչող ծաղիկներ լինեն,որոնք իրար հետ խաղում են:Երեկոյան երբ արևը մայր է մտնում ամբողջ երկինքը պատվում է մուգ ծիրանագույնով:Գիշերները մաքուր օդ է լինում,երբ բոլորը արդեն քնում են ես դուրս եմ գալիս պատշգամբ և ինձ զգում եմ իմ մոլորակում,որտեղ լռություն է,բոլորը քնել են…
Նորից առավոտ է գալիս  նոր տրամադրությամբ:Դաշտերը ծածկվում են գարնանային գույներով: Քանմին իր հետ բերում է նոր թարմություն:Երբ անձրև է գալիս կարծես երկնքից  երգող հրեշտակներ թափվեն,որոնք կպչելիս քո մարմնին  բուռն թարմություն են փոխանցում:
Երբ արևը շողշողում է միանգամից փոխվում է մեր տրամադրությունը:Ընկերներիս հետ դուրս եմ գալիս զբոսանքի,մեր ամենասիրած տեղը դաշտերն են այգիները,որտեղ կա գեղեցիկ բնություն գունավոր դաշտեր, թռչող ծաղիկներ , հրեշտակներ……
գարուն2

գարուն

«Ես և իմ մոլորակը»

Ամեն մեկս ծնվելով ստեղծում ենք մեր մոլորակը:Այն մոլորակը որտեղ  մենք ապահով ենք, այն մոլորակը որտեղ մենք ծնվել ենք:Ես ապրում եմ մի փոքրիկ մոլորակում,որտեղ կա միայն բնություն և ընկերներ:Աշխարհը կարծես երազ լինի, չեմ ուզում արդնանալ:Իմ մոլորակում ամեն ինչ հիանալի է և բնությունը,և եղանակը:Այստեղ միայն ու միայն ամառ է:Կյանքը հիանալի է:Կարծես աշխարհից կտրված լինեմ:Սա է իմ մոլորակը,որտեղ ես ինձ լավ եմ ձգում,որտեղ կարող եմ պարել, երգել,ազատ լինել:Իմ ընկերները բարի և քնքուշ են:Մենք միշտ միասին ենք:Մեզ ոչ ով չի բաժանի:
Իմ մոլորակում շատ մրգեր կան,չկա առողջությանը վնասակար ուտելիքներ:Ես միշտ  կարող եմ զբոսնել:Կարծես մի գեղեցիկ աշխարհ լինի,որտեղ միայն ու միայն բարի մարդիկ են:

Կարծես երազում լինեմ:Չեմ ուզում արդնանալ:

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց-http://hayeren.hayastan.com/poets.php?pr=charenc.html

Առաջադրանքներ

1.Ով է եղել Չարենցի առաջին կինը և երբ է մահացել:

2.Ինչու են չարենցին բանտ տարել:

3.Ինչպես է պահպանվել Չարենցի բանաստեղծությունները:

4.Ի նչպես է մահացել Եղիշե Չարենցը:

Եղիշե-Չարենց

 

 

Հայոց լեզվի առաջադրանք

«Եղիշե Չարենց» առցանց դասաշար

Եղիշե Չարենց

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

1.Որ տողերը քեզ դուր եկան:Պատասխանդ հիմանորիր:

2.Պատկերացրու որ այս ամենը իրականացվում է, քեզ դուր կգա:Պատասխանդ հիմանորիր: