Եվ նրանցից ոչ ոք չգիտեր, որ դա ուղղակի փիղ է…

pixՄի անգամ, մութ մի շինության մեջ, մարդկանց, ովքեր չգիտեին, թե ինչ է փիղը, ցույց տվեցին այդ կենդանուն:Սկզբից այդ մարդկանցից մեկը` մտնելով սենյակ, որտեղ փիղն էր, շոշափում է ձեռքերով փղի կնճիթն ու ասում. «Փիղը նման է օձի: Այն երկար է և ճկուն»:
Այնուհետև մտնում է մյուսն ու շոշափում փղի կողերը: «Փիղը նման է պատի: Այն մեծ է և հարթ»:
հետո մտնում է երրորդը, և բռնելով փղի պոչը, գոռում է. «Դուք` բոլորդ, սխալվում եք: Փիղը երկար պարան է»: Եվ նրանցից ոչ ոք չգիտեր, որ դա ուղղակի փիղ է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գիտեր միայն նրա մի մասը:

Աղբյուր-http://www.psymag.am/article/dossier/ev-nracic-voch-voq-chgiter-vor-da-uxxaki-pixe.html

Ինձ այս նյութը դուր եկավ քանի որ մարդիկ չգիտեին ,թե ինչ է փիղը և ամեն մեկը իր պատկերացմամբ պատկերում էր փղին:Նաև ինձ շատ հետաքրքիր է երբ մարդիկ շոշափում էին փղին,փիղը ինչ էր զգում: