Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը (նախագիծ)

Իմ նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի  Մուշ քաղաքից: Այն գտնվում է  Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին՝թեք սարալանջի վրա։Մուշ անունը մենք ժառանգություն ենք ստացել հնագույն ժամանակներից : Առանձին պատմագիրներ ու ուսումնասիրողներ  փորձել են իմաստավորել, բացատրել Մուշ անվան առաջացումը՝այն կապելով բնական որոշ երևույթների, քաղաքական դեպքերի  կամ հնագույն արձանագրություններում հիշատակվող ցեղերի ու աշխարհագրական անունների հետ։Ժողովրդական ամենահին ավանդություններից մեկի համաձայն Մուշ անունը համարվում է «մշոիշ»-ից առաջացած` նկատի ունենալով այն, որ տարին բոլոր առավոտները Մշո  դաշտը սովորաբար մշուշապատ է լինում։

Երկար ճանապարհ կտրելով՝ եկել հանգրվանել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:Մայրիկիս պապիկները մանկավարժներ են եղել, իրենց կյանքը նվիրել են ապագա սերնդի դաստիարակությանը:Երկար տարիներ աշխատել են որպես տնօրեներ Ապարանի դպրոցներում:Մեծ պապիկներիցս մեկը՝ Սմբատը ,մասնակցել է Հայրենական պատերազմին :Եղել է Հայրենական պատերազմի վետերան,որպես բժիշկ ծառայել է բանակում:Երկար տարիներ եղել է Ապարանի Վետերաների միության նախագահ:
Հայրիկիս պապիկը ՝ ՝Էնգելսը, նույնպես պատերազմի վետերան է եղել, պատերազմում իր հերոսությունների համար բազմաթիվ շքանշաների է արժանացել:Ես հպարտանում եմ իմ պապիկներով, չէ որ նրանք մեր  բարօրությանն են նվիրել իրենց կյանքի լավագույն տարիները: