Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը(նախագիծ,վերլուծություն)

Մենք 7.2 դասարանով «Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը» նախագծին մասնակցեցինք:Ամեն մեկս պատմում էինք մեր պապերի նրանց անցած ճանապարհի և ծննդավայրերի մասին:Մենք համացանցից տեղեկություններ փնտրեցին մեր պապերի ծնդավայրերի մասին և դասրանում ներկայացրեցինք:
Պարզեցինք որ դասարանի 7.2 դասարանի  գեռակշիռ մասը Արևմտյան Հայաստանից են՝ Մուշից, Վանից, Էրզրումից, Կարսից, Սուրմալուից, Ղարաբաղից , Խոյց:
Այս նախագիծը մեզ հնավորություն տվեց ճանաչելու մեր պապերին, նրանց ծննդավայրը:Ես այս նախագծի շնորհիվ իմացա որ իմ պապերը եղել են Մուշից և  մասնակցել են հայրենական պատերզմին:Իմ կարծիքով այս նախագիծը ամեն մեկիս համար շատ մեծ հնարավորությունն է տալիս, ճանաչելու  նրանց անցած ճանապարհը:
Իմ կարծիքով եթե այս նախագիծը չլիներ, չգիտեմ,թե  երբ մենք կարող էին իմանալ այս ամենի մասին:Նաև այս նախագիծը ինձ դուր է գալիս այն առումով, որ մենք իմանում ենք մեր պապերի մասին տարբեր պատմություններ:Շատ լավ է երբ դու իմանում ես այնպիսի բաներ, որոնք քո մտքով չէին անցնում: