Մենք այսօր հյուրընկալել էինք մեր կրտսեր ընկերներին

Այսօր մենք հյուրընկալել էինք դպրոց -պարտեզի վեցերին:Մեր ջոկատավարնեը՝ընկեր Սուսաննան և ընկեր Գայանեն որոշել էին որպեսզի վեցերը գան և մենք նրանց ծանոթացնենք քիմիայի և ֆիզիկայի լաբարատորյաների հետ:Կարելի է ասել որ մենք պետք է լինեին իրենց փոքրիկ ուսուցիչները:ԵՎ ընկեր Հասմիկը նրանց այսօր բերեց:Առաջինը մենք գտնվեցինք ֆիզիկայի դասրանում:Դասարանում կային սովորղներին ծանոթ գործիքներ:Ընկեր Գայանեն սովորողներին տեղեկացրեց, թե ինչով են զբաղվելու, երբ գան միջին դպրոց:Հետո անցանք քիմիայի լաբարատորիա:Ընկեր Սուսաննան ամենա առաջինը ասաց, որ քիմիայի լաբարատորիա մտնելուց մենք պետք է իմանաք անվտանգության կանոները:Իսկ հետո սկսեցիինք ուսումնասիրել գործիքները և այլն:Հաջորդ անգամ երբ վեցերը գան մենք կսկսենք փորձեր կատարել:Այսքանով չավարտվեց նրանց ճանապարհորդությունը դեպի միջին դպրոց նրանք նաև եղան կենսաբանության դասասենյակում և ջերմոցում:Ընկեր Անուշի հետ միասին գնացին ջերմոց և տեսան բույսերը:Եվ բոլորս միասին գնացինք Անտիվիրուս Կոմիտասի միջոցարմանը:

Ճամբարի երկրորդ օր

Նախորդ անգամ ես ձեզ ճանբարի առաջին օրվա ացուդարձը ներկայացրեցի ռադիոհարցազրույցի տեսքով:Այս անգամ ես կպատմեմ,թե 7-րդ դասարանը ինչպես անցկացրեց ճամբարային երկրորդ օրը:Ընդհանուր պարապունքից հետո մենք գնացին ընկեր Արշակի մոտ:Մենք սովորեցինք ջայվ պարել:Կփորձենք մեր ջայվը ներկայացնել ձեզ:Հետո մենք գնացինք երգելու:Ընկեր Մերիի հետ երգեցինք Կոմիտասի երգերը և պատրաստվեցինք Ավնտիվիրուս Կոմիտասի վաղվա ելույթին:Այսօրվա օրը շատ լավ անցավ մանավանդ այն ժամանակ երբ գնացինք աստղացուցարան:Մենք հիմնական դպրոցի 7-երի հետ լավ ժամանակ անկացրեցինք աստղացուցարանում:Երբ արդեն դիտում էինք անիմացիաները, կարծես մենք տիեզերքում լինեինք:Եթե չէք գնացել աստղացուցարան, ապա խորհուրդ եմ տալիս գնալ:Ահա ճամպարի երկրորդ օրը մենք անցկացրեցինք այսպես ուրախ:
info-լրագրողներ

«Նախագծերի ներկայացում» Հաղորդագրություն-տեղեկանք

Մայիսի 22-ին` ժամը 15:00, մեդիակենտրոնում տեղի ունեցավ «Հանրապետության օր» նախագծերի ներկայացում: Պարոն Բլեյանը ներկայացրեց, որ մայիսի 28-ին` Հանրապետության տոնի առթիվ իրականացվելու են «Կենսամշակութային արշավ», «Բարձրունքների նվաճում» և «Բռնադատվածներ» նախագծերը: Բարձունքներ հաղթահարող խմբերը ցուցադրեցին տեսահոլովակներ այն բարձունքների մասին, որոնք պետք է բարձրանան: Ներկայացվեցին Նաև Թբիլիսի և Շուշի մեկնող խումբերի ծրագրերը:
Նախագծերին ծանոթանալու էր եկել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ելույթ ունեցավ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը` Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ: Գեղարվեստի սաները ներկայացրեցին մի քանի էդյուտներ:
Իսկ մեդիակենտրոնի սրահում Նավասարդ սրբազանին ներկայացվեցին Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության և Բռնադատվածները նախագիծը:

Լուիզա Ավագյան, Էլեն Հովհաննիսյան info-լրագրողներ

Շառլ Անզնավուր

0125aznavourՇառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-յում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

Հեքիաթ Մայիսյան հավաքի մասին

Արդեն Մայիս ամիսն էր:Բոլորը պատրաստվում էին իրենց նյութերը ներկայացնել:Բոլորը  մեծ սիրով պատմում էին, թե ամբողջ տարի ինչ  են արել, միայն ես չէի կարողանում մտքերս շարադրել և գրել:Ես այնքան բան ունեի պատմելու, բայց չէի կարողանում մտքերս շարադրել:Որոշեցի դուրս գալ մի փոքր զբոսնելու, մտքերս իմի բերելու:Իմ տնից դուրս գալը և անձրևի գալը մեկ եղավ:Մտածեցի գուցե անձրևի տակ մնալը ինձ օգնի:Մոտս ոչ անձրևանոց կյար ոչել գլխարկ:Անձրևը գնալով արագանում էր, իսկ ինձ գնալով հաճելի էր դառնում անձրևի տակ վազելը:Բոլորը իրենց տներում նստած թեյ են ըմպում, իսկ ես խելագառի նման այս ու այնկոմ եմ վազում:Բայց ասեմ որ հաճելի էր: Արդեն հոգնել էի վազելուց  և ես գնացի տուն, մեկել մտքիս ինչոր բան եկավ:Արագ վազեցի համակարգչի մոտ և մտքիս եկածը սկսեցի մուտքագրել:Ամեն ինչ լավ էր ընթանում մինչև այն պահը երբ անձրևը կտրվեց:Կարծես անձրևի հետ մտքիս թելն էր կտրվեց:Որոշեցի նորից դուրս գալ բակ և վազել անձրևի տակ:Իմ դուրս գալը և անձրևի սկսվելը մեկ եղավ:Նորից խելագարի պես սկսեցի վազել անձրևի տակ:Անձրևը արագանում էր, ես ավելի արագ էի վազում:Վերադաձա տուն և արագ գնացի համակարգչի մոտ և շարունակեցի մուտքագրել:Մեծ հաճույքով պատմում էի ամբողջ տարվա մասին: Վերջապես վերջացրեցի:Հաջորդ օրը գնացի դպրոց:Արդեն մայիսյան հավաքը սկսվել էր:Հերթով բոլորի  նյութերը կարդացինք և հերթը հասավ ինձ:Բայց ես շատ հոգնած էի, դե ով այդքան վազի ու չհոգնի:Երբ հերթը հասավ ինձ ես քնած էի:Բոլորը նայեցին ինձ և սկսեցին ծիծաղել, և ես նրանց բարձր ծիծաղից արդնացա:Ինձ կանչեցին համակարգչի մոտ որպեսզի կարդամ իմ նյութը: Բոլորին իմ նյութը դուր եկավ:Ես արագ վազեցի սեղանիս մոտ որպեսզի նորից քնեմ, բայց դա ինձ չհաջողվեց, հանկարծ ուսուցչուհին ինձ հարցրեց«Ինչպես ես կարողացել այսպես հետաքրքիր պատմել»:Ես պատասխանեցի«Այս նյութը պատրաստելու համար ես սար ու ձորեր եմ ընկել , անձրևի տակ վազել եմ, անձրևը կտրվելու հետ մեկտեղ միտքս էլ է կտրվել, և այս ամենը ես կատարել եմ մեկ օրում»:Բոլորը վրաս մի լավ ծիծաղեցին, ճիշտն ասած  ես չհասկացա ,թե նրանք ինչու են ծիծաղում, բայց ես ել հետ չմնացի, չգիտեմ ինչու սկսեցի ծիծաղալ, հիշեցի թե ինչպես էի խելագարի նման վազում անձրևի տակ:)