Եվս մեկ տարի վերրջացավ

,kjhgv 969064_433852756722118_1956396480_n hj'Եվս մեկ տարի վերջացավ:Այս տարի ավելի շուտ անցավ, երևի նրանից էր որ մենք ամեն ինչ հասցրել ենք արել:Հասցրել ենք նոր ընկերություններ ձեռք բերել, շփվել,հասկանալ, մի քիչ էլ չարաճճիություն անել:Տարեց տարի ավելի ենք կապվում իրար հետ և բաժանումը ցավոտ է լինում:Միջին դպրոց գալով, փոխվեց ամեն ինչ:Սկսեցինք շփվել մեզնից մեծերի հետ:Այս տարի այնքան բաներ ենք արել, որ բոլորը պատմել չեմ կարող կպատմեմ միայն կարևոր բաները:Նախ սկսեմ առաջին օրվանից:Առաջին օրը մենք հավաքվեցինք ընկեր Մարթայի դասարանում:Կարոտներս առանք և ծանոթացանք մեր նոր ընկերների հետ:Դե մենք էլ շատ ենք սիրում լուսանկարվել դուրս եկանք բակ որպեսզի լուսանկարվենք:Ամեն օր ուրախ հաճախում էինք դպրոց ,առաջին ժամվա 5 րոպե մի քիչ քնած էինք , հետո 2,3,4,5,6-րդ ժամերին ուրախ մասնակցում էինք դասերին բայց հենց գալիս էր 7 ժամի վերջին 5 րոպեն մենք նորից քնած էինք,էլ չեմ ասում 8-րդ ժամը:Դե երևի նրանցի էր որ օրը շատ ուրախ և անսպասելի էր անցնում:Հիշում եմ որ մենք մասնակցում էինք բոլոր մեդիաուրբաթներին, իսկ հետո գնում էին մեր մոտի այգին և մի փոքր հանգստանում:Որոշ ժամանակ անց մենք 7երով դարձանք լավագույն ընկերներ:Ուր գնում էին միասին էինք գնում:Բայց դե իհարկե աղջիկներով ավելի մոտ էինք:Դասերից հետո գնում էինք ընթերցասրահ դաս անելու, հետո դուրս էինք գալիս զբոսնելու, մի խոսքով որը շաատ լավ էր անցնում:Ձմռանը դուրս էինք գալիս ձնագնդի խաղում:Հիշում եմ որ դիմակահանդեսի օրը շատ ուրախ էինք:Առավոտվանից փորձում էինք մեր պարը:Սկսվեց երկրորդ կիսամյակը և մենք վերադառձանք դպրոց:Արդեն շոգ օրերը սկսվել էինք, մենք ընկեր Նոյեմիի հետ գնացել էինք Լունապարկ մասնակցելու մայրիկի տոնին:Մասնակցեցինք , նկարեցին, հարցազրույնց վերցրեցինք, և անցանք մեր ամենասիրած գործին…ժամանակն էր հերթով բոլոր կառուսելները փորձել:Ամենա լավը 18 աթոռն էր:Մենք չորսով էինք՝ ես Սոնան, Հայկը և Ռաֆայելը:Շաատ հետաքրքիր անցավ:
Արդեն ճանբարը սկսվել էր, մենք ամեն օր մի տեղ գնում էինք:Մի օր գնում էինք Մանակական expo-ի, միյուս օրը գնում էինք թանգարան կասկադ պոնչիկանոց:Մի հետաքրքիր բան պատմեմ…Կասկադի թանգարանում շատ շքեղ բյուրեղներ և պատկերներ կային:Մեզ դրանք շատ դուր եկան:Ճիշտն ասած մեզ այնտեղի էսկալատրները շատ էին դուր եկել :Անընդհատ բարձրանում իջնում էինք:Հետո երբ գնացինք պոնչիկանոց ինչպես միշտ այնտեղ քար գցելու տեղ չկար, այդ պատճառով մենք գնացինք մոտակա զբոսայգի նստեցինք նստարաների վրա և մեր պոնչիկները կերանք:Շատ համեղ էին….Եվ այսպես եկավ ճանբարի նախավերջին օրը:Մենք որոշել էին գնալ Լունապարկ:Հավաքվեցինք և 7.2 ով գնացինք.. Մեզ հետ էին ընկեր Արմինեն, և ընկեր Շամիրամը:Նստեցինք 99 համարի ավտոբուսը և գնացիննքքք.Լունապարկի այգում բաժանեցինք մեր գրքերը և բուկլետները և գնացին, մեզ էին սպասում կառուսելները:Դե ինչ ասեմ սկսեցինք տոմսերը վերցնել և հերթով նստել:Մեզ շատ դուր եկավ Շեկը:Առաջին անգամ աղջիկներով նղտեցինք, հետո մեզ միացան մեր դասարանի 2 տղաները:Իսկ հետո  գնացինք վախի սենիակ:Այնտեղ այդքան էլ վախենալու չէր բայց քանի որ ներսում մութ էր հենց մեկը գոռոում էր, մյուսներ էլ գոռոււմ և այդպես բոլորս խառնվում էինք իրար և բարձր գոռում, Չհաշված որ այդ մութ տեղը երբ իրար էինք կպնում չնկատելով, ավելի բարձր էինք գոռում……….
Եվ այդպես եկավ վերջին օրըL Ճիշտն ասած մի քիչ տխուր էինք..բայց միասին լինելու փաստը մեզ շատ էր ուրախացնում:Մասնակցեցինք մեդիաուրբաթին և մի քանի աղջիկներով դուրս եկանք նկարվելու որպեսզի մի փոքր հուշեր ունենանք….

Հրաժեշտ

images›Չեմ սիրում հրաժեշտի պահերը:Բայց ինչ արած կյանքն է այդպիսին:Ամբողջ տարին վիճում ենք, հաշտվում ենք, ուրախ ժամանակ ենք անցկացնում, բայց չենք մտածում հրաժեշտի պահը:Այդ պահը կարծես ուզում ես որ չվերջանա:Ամեն մեկին հրաժեշտ տալը շատ ցավոտ: Վերջին օրով հիշում ենք, թե ինչ ենք արել ամբողջ տարվա ընթացքում:Իսկ ամենավերջի պահին այնպիսի բան է լինում որ դու երբեք չէիր մտածի, և այտ բանից չգնալու ցանկությունը շատանում է:Կան երեխաներ որոնց հաջորդ տարի կտեսնեմ, բայց կան ընկերներ որոնց այլևս չեմ տեսնի:Իրոք դա շատ դաժան է:Բայց ինչել որ լինի, ես ասում եմ ու կասեմ որ  լավ ընկերներ ունենալը  շաաատ լավ բան է, բայց այ հրաժեշտի պահը…..:(

Կարոտ

›ԿԱՐՈՏԸ ոչ բոլորն են կարողանում պատկերացնել:Երբ սիրածդ մարդը այլևս կողքիտ չէ, կարծես դատարկություն  լինի ներսումդ,կարծես աշխարհը գոյություն չունենա:Երբ նա կողքիդ էր, ամեն ինչ լավ  էր:Բայց նա այլև չկա,չկա այն հիշողություները,զգացմունքները,որոնցով ապրում էիր,որոնցով քո  կյանքը իմաստ ուներ….
Բայց պետք է սկսես նորից ապրել,քո մեջ փնտրել ուրիշ մարդու,ավելի ուժեղ լինել:Բայց հանկարծ մի օր նա հայտնվեց:Հայտնվեցին հիշողությունները,որը դու թաղել էիր:Ֆիլմի ժապավենի նման աչքիդ առաջով անց կեցան:Հիշեք որ անհնարին բան չկա, եթե նա մեզ արժանի է ապա մենք նրան ամպայման կտեսնենք,կհանդիպենք:
›Կարոտը խեղդում է մեզ ներսից, միգուցե մենք այն ցույց չենք տալիս բայց մեր ներսում փոթորիկ է:Միայն նրա հետ խոսելը կամ վիրտուալ շփվելը չէ որ կարող եք կարոտը առնել, նրա հետ լինելը, նրա կողքին լինելով միայն կարող ենք կարոտներս առնել:kmkk

Այսօրվա օրը անմոռանալի անցավ

P1020814Այսօրվա օրը անմոռանալի անցավ:Սկսեմ պատմել սկզբից:Դուրս եկանք կրթահամալիրից 7-րդ դասարանցիներով մեր ջոկատավարների՝ Ընկեր Սուսանի, Ընկեր Գայանեի և Ընկեր Ժաննայի հետ և ուղևորվեցինք Ա. Իսահակյանի տուն թանգարան:Մի քիչ անձրևի զոհեր դարձանք, բայց ոչինչ կարծես թե դա մեզ հաճելի էր,նաև բուկլետները բաժանեցինք:Վերջապես հասանք տուն թանգարան:Աշխատակցուհին մեզ ուղեկցեց երկրորդ հարկ պատմելու և ցուցադրելու այն իրերը որոնք  պատկանում էին Իսահակյանին:Նա պատմեց որ Ա.Իսահակյանը ունեցել է մեծ սեր, բայց նրանք չեն կարողացել միասին լինել, քանի որ բոլորը դեմ էին:Ցույց տվեց նրա առաջին գիրքը, ընտանեկան լուսանկարները,իր կնոջ իրերից մի քանիսը:Հետո իջանք ներքև որպեսզի տեսնենք Իսահակյանի աշխատասենյակը,հյուրասենյակը, ննջասենյակը և բակը:Նրա աշխատասենյակում կային տարբեր լեզուների գրքեր:Ինձ շատ դուր եկավ իր ննջասենյակը, որտեղ նրա իրերրն էին դրված, հետո գնացինք հյուրասենիակ:Մենք տեսանք շատ հին հեռուստացույց: Դուրս եկանք բակ մաքուր օդի:Այնտեղ նրա արձանի մոտ լուսանկարվեցինք և դուրս եկանք թանգարանից:Ուղևորվեցինք դեպի Կասկադ:Այցելեցին Կասկադի թանգարանին:Առաջին հարկում կային շատ գեղեցիկ ապակե դեկորներ:Մեզ այդ ամենը շատ դուր եկավ:Մեզ նաև շատ դուր եկան այնտեղի էսկալատրները, որոնցով անընհատ բարձրանում էինք և իջնում:Բարձրացան բարձրացանք և հասանք ամենա վերևը այնտեղից երեևում էր ամբողջ քաղաքը:Արդեն քաղցաց էինք, էլ չէինք դիմանում, գնացինք պոնչիկանոց:Դե ինչպես միշտ այնտեղ տեղ չկար և մենք որոշեցինք պոնչիկները վերցնել և դրսում ուտել:Գնացին մեզ մոտիկ այգին և սկսեցինք մեր պոնչիկները ուտել:Մի քիչ ման եկանք այգում և վերադարձանք ավտոբուս, որպեսզի վերադառնանք կրթահամալիր:Ուրախ ուրախ կուշտ փորով եկանք հասանք կրթահամալիր: