Թարս օր

IMG_3196Վերջերս որոշեցինք գնալ ոնումենտ զբոսնելու և ատրակցիոներ նստելու:Ուրախ ուրախ պատրաստվեցինք նստեցինք ավտոմեքենան և սլացանք Մոնումենտ:Մտանք և հենց այտդտեղիցել թարս օրը սկսվեց:Մոտ 10 հօգի էինք,քիչ չէինք,  քիչ էր մնում իրար կորցնեինք:Հետո նստեցին մեկ կամ երկու ատրակցիոներ և գմփցմ լուսերը գնացին:Բախտներս բերեց, որ ատրակցիոների վրա չէինք:Մարդկանց կեսը մնացել էին օդում շշմած, կեսնել ներքևում շշմած:Ասացին որ կես ժամից նորից կաշխատեն, բայց հետո սկսվեց անձրևը և մենք  գնացին նավակ վարելու:Արդեն անձրևը վերջացել էր նստեցինք և առաջ շարժվեցինք գնացին գնացինք մեկել ելի գմփցմփ հիմայել մեր նավակի տակ հայտնվել էր ձկներին բռնելու ցանցերից, իսկ մենքել նստել էինք այն նավակների վրա որոնց անունը չեմ կարողանում հիշել բայց հեծանիվ էին ասում:Մի խոսքով եկան մեզ այդտեղից հանեցին այս անգամ էլ նստեցինք մեկ ուրիշ նավակի վրա կարծես, թե վերջացել էին անհաջողություները մեկել անձրևը նորից եկավ:Բոլորը խուճապի մատնված արագ գնում էին դեպի ելքը:Պատկերացնում եք բոլորը այնքանել շատ մարդ կար:Նույնիսկ այդ պահին հարևան նավակը մեր հետ մրցում էր կպնում:Բայց քանի որ մենք   շեղեցինք նրանց ուշադրությունը և  նրանք գնացին  բախվեցին ուրիշ նավակի և մենք հասանք և արագ դուրս եկանք նավակից:Լավ էր գոնե այդ մի բանը լավ ստացվեց:  Հետո գնացին Հանրապետության հրապարակ:Դե քանի որ օր ցուրտ էր քամի էլ կար:Այդ երգող շատրվաների ժամանակ ուժեղ քամի սկսվեց և այդ ջուրը ուղիղ մեր վրա….
Ինչ լավ է որ թարս օրերը քիչ են:)

Անգամ համացանց մտնելւ ժամանակ չունեմ

Բարև ձեզ. Երկար ժամանակ է ինչ իմ բլոգում նյութ չեմ տեղադրել: Այս 2 ամսվա մեջ այսօր առաջին անգամ եմ նստում համակարգչի առաջ:Ավելի ճիշտ օգտվում էի համագարգչից ուղղակի կարճ ժամանակով և էլի գնում ամառս վայելելու:  Հունիսին ֆեյսբուքում մի փոստ կարդացի, որի մեջ ասվում էր, որ երանի այնպիսի ամառ ունենամ որ ինտեռնետի ժամանակ չունենամ:Այդ տողերը մտան գլուխս  և այդ օրը այդ նույն բառերն էի կրկնում մտքիս մեջ:Մի որոշ ժամանակ անց հասկացա որ այդ բառերը իրականանում են:Բջջայինմ հեռախոսովս ամեն օր մտնում էի ֆեյսբուք և  այլ կայքեր որպեսզի տեսնեմ ընկերներս մեջ են, որ իրենց հետ խոսեմ:Գրքերից կարդացել եմ Փոքրիկ Իշխանը և Թոմ Սոերի արկածները:
Արդեն ամառը վերջանում է, այս տարի մի քիչ շուտ անցավ, բայց այնքան բաներ հասցրեցի անել:Ամեն օր մի տեղ գնում եմ:Եվ քանի որ Ռուսաստանից հյուրեր ունեմ մի քիչ դժվար է տանը մնալ այն էլ այս շոգին:Քանի որ Երևանում շաաաաատտ շոգ էր որոշեցինք գալ գյուղ մի քիչ հովանալու:Այստեղել մենք հանգիստ տեղներս չենք նստում:Վերջերս գնացինք Սիրո Աղբյուր:Լավ ժամանակ անցկացրեցինք նկարվեցինք:Այնտեղ կային մեծ քարեր և քարանձավներ:Ես բարձրացել էի մեծ քարերի վրա այնտեղ այքան բարձր է:Երեկոյան իջնում եմ խաղահրապարակ խաղալու, ունեմ շատ լավ մանկության ընկերներ:Առայժմ այսքանը կարող եմ պատմել :Առայժմ…IMG_3306