Անգամ համացանց մտնելւ ժամանակ չունեմ

Բարև ձեզ. Երկար ժամանակ է ինչ իմ բլոգում նյութ չեմ տեղադրել: Այս 2 ամսվա մեջ այսօր առաջին անգամ եմ նստում համակարգչի առաջ:Ավելի ճիշտ օգտվում էի համագարգչից ուղղակի կարճ ժամանակով և էլի գնում ամառս վայելելու:  Հունիսին ֆեյսբուքում մի փոստ կարդացի, որի մեջ ասվում էր, որ երանի այնպիսի ամառ ունենամ որ ինտեռնետի ժամանակ չունենամ:Այդ տողերը մտան գլուխս  և այդ օրը այդ նույն բառերն էի կրկնում մտքիս մեջ:Մի որոշ ժամանակ անց հասկացա որ այդ բառերը իրականանում են:Բջջայինմ հեռախոսովս ամեն օր մտնում էի ֆեյսբուք և  այլ կայքեր որպեսզի տեսնեմ ընկերներս մեջ են, որ իրենց հետ խոսեմ:Գրքերից կարդացել եմ Փոքրիկ Իշխանը և Թոմ Սոերի արկածները:
Արդեն ամառը վերջանում է, այս տարի մի քիչ շուտ անցավ, բայց այնքան բաներ հասցրեցի անել:Ամեն օր մի տեղ գնում եմ:Եվ քանի որ Ռուսաստանից հյուրեր ունեմ մի քիչ դժվար է տանը մնալ այն էլ այս շոգին:Քանի որ Երևանում շաաաաատտ շոգ էր որոշեցինք գալ գյուղ մի քիչ հովանալու:Այստեղել մենք հանգիստ տեղներս չենք նստում:Վերջերս գնացինք Սիրո Աղբյուր:Լավ ժամանակ անցկացրեցինք նկարվեցինք:Այնտեղ կային մեծ քարեր և քարանձավներ:Ես բարձրացել էի մեծ քարերի վրա այնտեղ այքան բարձր է:Երեկոյան իջնում եմ խաղահրապարակ խաղալու, ունեմ շատ լավ մանկության ընկերներ:Առայժմ այսքանը կարող եմ պատմել :Առայժմ…IMG_3306