Դիջիպատում

Ամեն տարի անցնում է յուրօրինակ, իր հետ բերելով նոր խնդիրներ և ձեռքբերումներ:Բարեբախտաբար 2013 թվականը իմ համար լավ տարի էր, քանի որ այնքան բան սովորեցի:Նախորդ դիջիտեքին մասնակցեցի ամանորյա տեսանյութով:Սովորեցի ինքնուրույն պատրաստել  ձայնագրություն, սովորեցի մոնտաժել: Արդյունքում ստացվեց հետաքրքիր ֆիլմ:Դե քանի որ առջևում գարուն էր, և բոլորի տրամադրությունը ակամա բարձրանում էր, իմն էլ չզիջեց և բարձրացավ:Այդ ընթացքում հասցրել էինք ընկեր Արմինեի հետ ստեղծել Բան ռադիոն, որը ամեն շաբաթ թարմացվում էր նոր ռադիոնյութերով:Ամեն ուրբաթ միասին մոնտաժում էինք և թողարկում կայքում:Հենց մի հետաքրքիր լուր էինք ստանում, արագ արձագանքում էինք և վազում այստեղից այնտեղ նյութ պատրաստելու:Իրականում ես շատ ձեռքբերումներ ունեցա:Սկսվեց բոլորի կողմից շատ սիրված ամառային ճանբարը:Ուրախ դեմքեր , տրամադրություն, յուրօրինակ երգեր, տարօրինակ պարեր մի խոսքով այն ամենինչը ինչ պետք էր մարդուն լիովին ազատ և ուրախ լինելու համար:Միքիչ դժվար բաժանվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով:Ամառ..արդակուրդներ , համացանցի ժամանակ չունեի, դա միգուցե լավ է:Ճիշտն ասած երբ լսեցի որ համակարգիչներով ենք աշխատելու, մի փոքր չէի պատկերացնում , բայց արի ու տես որ լավել ստացվում է , ես կասեի շատ լավ:Այս ուսումնական տարում մի փոքր խնդիրներ ծագեց համակարգչիս հետ, որի հետևանքով սկսեցի քիչ սպասարկել կայքին:Բայց զարմացա քանի որ բլուգումս արդեն 100-ից ավելի նյութ  կարողացա հավաքել: Ախր այնքան շատ են ձեքբերումները, որ չեմ կարողանում բոլորը հիշել:Ստեղծել եմ մի քանի մեդիափաթեթներ, իմ հետազոտություները արդյունք տվեցին:2014 թվականի իմ գլխավոր անելիքը նոր նյութերի ստեղծումն է:Որոշել եմ առցանց քննարկումներ ստեղծել, լավ սովորել:

Կիսամյակային հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Էլեն Հովհաննիսյան
Elenhovhannisyan1@mskh.am
Միջին դպրոց 8.2 դասարան
Բլոգի հասցեն– elenhovhannisyan2.wordpress.com
Սոց ցանցի հղումը -elen.hovhannisyan.146@facebook.com
Դասերից բացակայությունները-4 անգամ
Ընդհանուր պարապմունքներից  բացակայությունները-4
Ձմեռային ճամբարից բացակայությունները-Չեմ բացակայել
Մասնակցություն առցանց քննարկումներին

Մխիթար Սեբաստացի նախագիծ

http://mijin.mskh.am/9231

http://mijin.mskh.am/9160

ՈՒսումնական նյութեր ,իմ ուսումնական նյութերը կարող եք տեսնել իմ բլոգում- elenhovhannisyan2@wordpress.com

Կայքի սպասարկում- http://mijin.mskh.am/users/428

Մասնակցույթուն դիջիտեքին-Հայտ դեռ չեմ ներկայացրել, բայց պատրաստվում եմ Դիջիպատում անվանակարգում ներկայացնել և ուսումնական փաթեթ:

Մասնակցություն տոնացույցով նախատեսված ուսումնական նախագծերին

Ամեն մեդիաուրբաթ 15:15-16:00

Նոյեմբերի 15-18 Սեբաստացու օրեր

Հոկտեմբերի 15 – Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրը

Դեկտեմբերի17-28 – ձմեռային ուսումնական ճամբարներ

Հասարակական նախագծեր– Հասարակական աշխատանքների ժամանակ տեղափոխել ենք ծառեր, մաքրել են բակը:

Ուսումնական ճամփորդություններ (թվարկել)– Գաֆեսճյան թանգարան,  Երվանդ Քոչար, Դալմա գարդեն մոլ, Բյուրականի սկաուտական ճանբար

Դիտողություններ-չունեմ

Առաջարկություններ-չունեմ

Ձմեռային առաջադրանք

1.Ինչու՞ գրողը չէր կարողանում  որևէ գիրք վառել իր գրադարանից:

Որովհետև այդ գրքերը նրա համար շատ թանկ էին:Միստր սինքլերի տպագրությունը չէր հավանել սակայն գրելածևն էր դուր եկել, Սրբապղծություն էր համարում այն գրքի էջերը վառել որը չէր հասկանում:

 

2.Իսկ դու ո՞ր գիրքը կկարողանայիր վառել:

Ես կվառեի ինձ չհետաքրքրող գրքերը:

 

3.Քեզ հայտնի՞ է պատմության մեջ մի այնպիսի դեպք, երբ կրակին է հանձնվել ողջ գրադարանը:

Մ.թ.ա. 48 – 47 թթ. Հուլիոս Կեսարի կողմից Եգիպտոսում  վարած ռազմական գործողությունների ընթացքում  Ալեքսանդրայի  գրադարանում տեղի է ունենում հրդեհ, որի հետևանքով գրքերի մի մասը ոչնչանում է։ Հետագայում գրադարանի շենքը վերականգնվում է և Մարկոս Անտոնիուսը վերականգնում է նրա գրքային ֆոնդը հելլենիստական աշխարհի մեկ այլ խոշոր գրաքային հավաքածուի՝Պերգամոնի  գրադարանի հաշվին։

 

4. Հիշու՞մ ես մի այնպիսի օր, որի մասին կցանկանայիր գրել:

Հիշում եմ տատիկս իր տանը ուներ փոքրիկ անկյուն, որտեղ գրքեր էր հավաքում և դա մենք կոչում էինք  մեր փոքրիկ գրադարանը:Քանի որ փոքր էի, իսկ այնտեղ տարիքով մեծերի համար գրքեր էին, արդեն կարդալ գիտեի, վերցնում էի մի քանի գիրք, և այնտեղից ինձ որ տողը որ դուր էր գալիս արտագրում էի տետրիս մեջ:Ավելի փոքր հասակաում գրքերի վրա խզբզում էի:Հենց գնում էի տատիկիս տուն միշտ մի գիրք պետք է վերցների:Սիրում էի թերթել էջերը, սիրում էի գրքերի հոտը:Ամեն գիրք յուրօրինակ էր իր հոտով:Իմ դպրոցական դասագրքերը չէի սիրում, քանի որ հետաքրքիր չէր:Ես սիրում եմ արկածային գիքեր հետաքրքիր, պատմական:Եվ այդպես ես իմ տատիկի և պապիկի փոքրիկ գրադարանը ուղակի պաշտել եմ:

Ամանորյա հրաշքներ

Արթնացա բոլորից ուշ:Գնացի խոհանոց , ինչ տեսնեմ բոլորը խառնվել են իրար, տատիկս՝ պապիկիս և հայրիկս ուղարկում է խանութ, քույրիկս մայրիկիս է օգնում:Հա մորացա ասեմ մենք այս նոր տարին որոշել էինք անցկացնել տատիկի և պապիկի հետ, իսկ բոլորից ուշ ասելով նկատի ունեի ժամը 1ին:Մի խոսքով մտա խոհանոց բռնվեցի, սկսեցին գործ տալ անում էի արածս կեսնել ուտում:Ավանդական դարձած բլինչիկի լիստեր էի գողանում ուտում:Մի խոսքով պատրաստեցինք ամենինչ նստեցինք հանգստացանք. ես նստեցի համարգչի առջև և սկսվեց:Ֆեյսբուքում  ամանորը սկսվել էր, շնորհավորանքներ, մաղթանքներ, շնորհակալ լինել,նամակներ:Մի խոսքով ֆեյսբուքում էլ էր խառնաշփոտ, մի փոքր էլ ֆիլմեր դիտեցի և վերջ:Հեռախոսս էլ անջատվաց էր, լիցքավորիչը կորցրել էի:Եկավ ժամը 11:30 նորից տանը խառնաշփոտ էր Էլեն վազի էնտեղից բան բեր  , չէ էնտեղից գնա արի գնա արի:Տան փոքրը լինելնել էսա էլի ::)
12:00 Շնորհավոր բոլորի բաժակներում շամպայն, մեր տանել մի ավանդույթ կա , մայրիկս ասում է որ արդեն մեծ ենք ինչ նվեր ինչ բան ,կգնանք միասին մի բան կգնենք, ուզում եմ մի բան ուտեմ մեկել մայրիկս ասում է- դե գտեք ձեր նվերները, ու էդպես ամեն տարի խաբնվում էինք:Ես նստած վայելում էի ուտելիքները ,իսկ քույրս փորձում էր գտնել 🙂
Դուրս եկա հրավառություն էր ամբողջ երկնքում . պայթուցիկներ էին երեխաները պայթացնում:Գնացի քնեցի բոլորից շուտ:) vNkjtSdmCHc

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ