Թարգմանություն դելֆինների մասին

121-620x400

Ըստ երևույթին, չկա մեկ ուրիշ կենդանի արարած, որն այդպես բարեկամաբար տրամադրված  կլինի մարդկանց հանդեպ, ինչպես դելֆինները:Եթե դուք գոնե մեկ անգամ տեսել եք դելֆիններին, ապա իհարկե ինքներդ հասկացել եք, որ դա  Աստծո կողմից ստեղծված ամենանուրբ  և ամենաբարի արարածն է:Փոքրիկ դելֆինները լույս աշխարհ են գալիս՝ պոչերն առաջ, ոչ թե գլուխներով, ինչպես մարդիկ :Բայց դելֆինները կաթնակերներ  են, որովհետև մայր դելֆինը իր ձագուկին կերակրում է կաթով, ինչպես փոքրիկ երեխային:Ինքը՝  կերկրման ընթացքը, շատ հետաքրքիր է անցնում: Վերցրեք պլաստիկ շշով ջուր, ծակեք խցանը և ձեռքով սեղմեք շշի պատերին: Դուք կտեսնեք, թե ինչպես է ջուրը շատրվանի պես  դուրս թռչում խցանի ծակից: Ահա հենց այսպես են դելֆինները կերակրում իրենց ձագուկներին:Կենդանիները, որոնք ապրում են ցամաքում և իրենց ձագուկներին նույնպես կերակրում են կաթով, իհարկե, չեն ընդունում  այդպիսի ներարկումը:Բայց  չէ որ դելֆիներն ապրում են ծովում և մայրիկի կաթը կարող է չհասնել  փոքրիկի բերանը,այլ  լուծվել ջրում:Որպեսզի դա տեղի չունենա, մայր դելֆինները հենց այդպես են վարվում,  ինչպես մենք պատմել ենք, ոչ այլ կերպ:Ինչպե՞ս եք կարծում , կարող էին դելֆիններն իրենք մտածել և ստեղծել իրենց համար կաթը ուղիղ փոքրիկի բերանը ներարկելու այս մեթոդը. իհարկե ոչ: Չէ որ դա շատ բարդ է. դելֆինները ստիպված կլինեին շատ բան փոխել իրենց օրգանիզմում: Հասկանալի է, որ միայն Աստված կարող էր  մայր դելֆինի օրգանիզմն օժտել  ջրում կերակրելու հնարավորությամբ:Մարդիկ և դելֆինները համարյա միանման են շնչում: Դելֆինները դրա համար և՛ քիթ ունեն, և՛ բերան, ճիշտ է, նրանք մի փոքր այլ տեսք ունեն: Ահա դելֆինը պատրաստվում է սուզվել. նա, ինչպես մարդը, պետք է օդը հավաքի, պահի շունչը  և հետո միայն սուզվի ջրի խորքը:Եթե դելֆինը պատրաստվում է վեր բարձրանալ, նա  պետք է օդը արտաշնչի թոքերից: Այդպես են վարվում նաև մարդիկ:Երևի շատերն են տեսել դելֆիններին ծովում: Այդ կենդանիները արագ են սուզվում  ջրում՝ ալիքի հետ համատեղ,  երբեմն էլ  առաջ են անցնում նավերից կամ նավակներից, ասես մրցում են: Բոլոր դելֆինները հրաշալի լողորդներ են: Իրենց այս հմտությանը  նպաստում է այն, որ դելֆինների մաշկը շատ հարթ է և լերկ:Բացի դրանից, դելֆինների քիթը այնպիսի տեսք ունի,  որ օգնում է նրանց  շարժվել ջրում և ահռելի արագությամբ լողալ: Մարդիկ վաղուց էին ուշադրություն դարձրել դելֆինների քթին և սկսել էին իրենց նավերի քթերը կառուցել դելֆինների նման: Դրա համար էլ, ինչքան շատ է նավակի կամ զբոսանավի քիթը նման ծովային կենդանուն, այնքան մեծ արագությամբ կարող է լողալ  այդպիսի նավը:Իսկ դուք գիտեք, որ դելֆինները չեն զգում հոտերը և համարյա ոչինչ չեն տեսնում : Իսկ գիտեք ինչու դելֆինները ընդհանրապես մտահոգված չեն դրանո՞վ. խնդիրն այն է, որ Աստված նրանց շնորհել է զարմանալի լսողությամբ: Դելֆինները ձայները լսում են շատ-շատ  կիլոմետրերից: Ավելին, դելֆինների օրգանիզմում կա հատուկ օրգան՝ նման ուլտրային մեխանիզմին, որը շատ  է օգնում նրանց  որս անելիս:Դա տեղի է ունենում  այսպես. դելֆինը ձայն է արձակում, որը ճիշտն ասած,մարդկային ականջն անգամ  չի կարող լսել, այդ ձայնը տարածվում է ջրի վրա և ջրի տակ, ինչպես ալիքներ: Եթե այդ ձայնային ալիքը հանդիպի արգելքների և խոչընդոտների, դրանց պատճառով արձագանքում է և հետ գալիս:Դելֆինը լսում է այդ  արձագանքող ձայնը  և  հասկանում , որ առջևում ձկների վտառ է կամ ժայռ: Բայց ժայռից արձագանքող ձայնը  տարբերվում է այն ձայնից, որը գալիս է ձկներից, այդ պատճառով դելֆինը գիտի , թե իրականում   ինչ է սպասվում առջևում: Ավելին, նա հասկանում է , թե ինչքան կտևի այդ արգելքը:Մարդիկ այժմ նույնպես սովորել են կիրառել և օգտագործել ուլտրաձայները:Ահա տեսնում եք,  թե ինչպես է Աստված հոգ տարել դելֆինների մասին: Նա չի տվել այս  կենդանիներին սուր տեսողություն և   հոտառություն, բայց պարգևել է  նրանց զարմանալի լսողություն, որն օգնում է  դելֆիններին ծովում, չէ որ դրա   օգնությամբ  կարող են նաև փրկվել թշնամուց՝ լսելով հեռվից նրանց մոտենալը:

 

Աղբյուրը-http://happy-school.ru/publ/bozhij_mir/ulybchivye_delfiny/114-1-0-1179

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s