Անցաց օրեր…

10409866_746207615431979_1275738782_n2014թ. նոր դպրոց. նոր միջավայր. նոր կյանք:
Այս ամենի համար այդքան էլ ուրախ չեմ, քանի որ հնից լավը չկա: Սկսեմ նրանից որ արդեն մոտ 3 ամիս է ինչ սովորում է Մանուել Քաջունու անվան 54 դպրոցում: Առաջին օրն այնքան անսովոր էր, ինձ թվում էր թե պետք է արթնանամ արագ հագնվեմ և վազեմ ներքև, որ դպրոցի ավտոբուսից չուշանամ…
Բայց դե հագնվեցի ու գնացի նոր դպրոց: Ճիշտն ասած գիտեի, որ Սեպտեմբերի 1-ին դպրոցի դիմացն են կանգնում երեխաները, բայց չեի պատկերացնի, որ այդքան երկար:  Բոլորը սև և սպիտակ հագաց, ինչպես նաև ես… դե իհարկե գեղեցիկ էր որ աղջիկները կիսաշրջազգեստներով գեղեցիկ հագնված էին , տղաներն էլ կոստյումներով, բայց դա տևեց ընդամենը մեկ օր: Երբ առաջին անգամ մտանք դասարան ես և քույրս մի տեսակ անսովոր էր  ,քանի որ ամբողջ դասարանի պատերին ռազմագիտական նկարներ էին փապցված, հետո պարզվեց որ դա ռազմագիտության դասրանն է: Նստեցին ամենավերջի սեղանին պատի մոտ: Բոլոր ուսուցիչները եկան դասարան ու ամեն անգամ ինձ ոտքի կանգնացրեցին հարցնելով ,թե որտեղից եմ և լսելով, որ սովորել եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում մի խորհրդավոր հայացքով ինձ նայեցին: Ճիշտն ասած չհասկացա ինչու: Նաև պարզեցի, որ մեր դպրոցը ավելի հայտնի է «Բլեյանի դպրոց» անվանումով:Հետո եկավ մեր դասղեկը գրքերը բաժանեց և այլն: Սկսեցի երեխաների հետ շփվել դասամիջոցին, մեկ էլ հանկար հոպ ներս մտավ ին նախկին պատմության ուսուցիչը ընկեր Դավիթը: Նա մեզ տալու էր ՆԶՊ: Երևի միակ լավ բանը որ եղավ առաջին օրով դա էր:Երբ տուն եկա մոտ ժամը 13:00 էր: Շատ էի հոգնել, հետաքրքիրն այն է որ երբ իմ դպրոցից էի տուն գալիս ժամը 4-ին այդքան չեի հոգնում ինչքան այստեղ:
Սկսեցի շփվել դասարանի աղջիկների հետ, շատ լավ աղջիկների են: Պարզվում է երկար դասամիջոց չկա ու դասերն էլ 40 րոպ էին , 5 րոպե էսկոմ 5 րոպե էնկոմ ինչ տարբերություն: Դե արի ու դիմացի:
Մի խոսքով մի կերպ հարմարվեցի: Ճիշտն ասած այդքանել շատ հետաքրքիր բան չի եղել, որ կարողանամ պատմել, ամեն օր նույնը : Չէի պատկերացնի որ այսպես կլիներ: Մեկ մեկ էլ դասարանի աղջիմների հետ ինջնում ենք զբոսնելու: Այնպես եմ անում, որ գոնե ամիսը  5 անգամ գնամ իմ դպրոց, տեսնեմ ընկերներիս ու ինձ լավ զգամ, ի դպրոցը ինձ ուժ է տալիս դիմանալու:
Դասեր կան որ հետաքրիր են անցնում բայց դասեր կան որ….
Կարոտում եմ քիմիայի և ֆիզիկայի փորձերին: Հայոց լեզվի ու գրականության հետաքրիր դասերին:Անգլերենի և ռուսերենի հետաքրիր ֆիլմերին: Երաշժտության անմոռանալի դասերին, ֆիկուլտուրայի քրտնաջան խաղերին , աշխարհագրության քարտեզներին և ճանապարհորդություներին, ակումբների հիանալի ծրագրերին և նկարներին իմ արած, մաթեմատիկայի լուսավոր դասարանին , տեխնոլոգիայի տարբեր հետաքրքիր գործողություներին , քաղաքով մեկ զբոսնելուն, ճանապարհորդություներին, բարձրունքներ հաղթահարելուն, օլիմպիադաներին Դիջիտեքին, ընթերցասրահին իմ ընկեներին և ինձ շատ հարազատ դարձած ուսուցիչներին…
Եվ վերջապես ԻՄ ԴՊՐՈՑԻՆ… Կարոտում եմ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s