Տարօրինակ օր

Os8tj-GFW9c

Այսօր իմ առաջին ելույթն էր նոր դպրոցում: Հայոց լեզվի ուսուցչուհու հետ պատրաստել էինք մի միջոցառում, նվիրված Համո Սահյանի 100 ամյակին:Անսովոր էր: Առաջին անգամ չէր, որ մասնակցում էի միջոցառումներին, բայց առաջին անգամ էր, որ կանգնելուց և բանաստեղծություն ասելուց բացի ոչինչ չէի անում: Երբ սովորում էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, բացի կանգնելուց ամեն ինչ անում էի ինչպես ասում էր տիրա Բլեյանը « հանդիսատես չկա, բոլորը մասնակիցներ են» ,իսկ այստեղ հակառակն էր:  Միջոցառման սկսվելուն մնացել էր 5 րոպե, մենք մի քանի հոգով ամբողջ դպրոցով վաում էին խառնվել էինք իրար մեկը շորերն էր փոխում մյուսը մազերն էր հարդարում ես էլ բանաստեղծություններն էի կրկնում, մի խոսքով խառնաշփոտ:Չգիտեմ ինչու նախքան միջոցառման սկսվելը մոռացա բոլոր բառերը ամեն ինչ խառնվեց իրար: Առաջին անգամ էր որ ես մոռանում եմ բառերը, սովորաբար միշտ համարձակ ելույթ եմ ունենում: Առաջին շարքում նստեցին տնօրենը և փոխտնօրենը մեր ուսուցչի հետ միասին: Հետաքրքիր միջոցառում էր, մեզ հյուր էր եկել ինքը Համո Սահյանը, սակայն կարելի է ասել փոքր Սահյանը իմ դասընկերներից: Մտել էր իր դերի մեջ լուրջ- լուրջ պատմում էր իր կյանքից: Բոլորս սև սպիտակ հագած գեղեցիկ արտասանում էինք: Ես արտասանում էի «Իմ պապը», « Ես հարուտ էի» և « Գուցե հենց այս պահին»: Տարբեր բանաստեղծություներ մեկը պապի մասին, մյուսը սիրո մասին, իսկ վերջինը փիլիսոփայական:
Մեր լեզվով ասած  «ռեկորդ խփեցինք» մեր դասարանով ,քանի որ ուղիղ մեկ ու կես ժամ կանգնած մնացինք, այն ինչ փորձերին կես ժամից ավել չէինք կարողանում կանգնել: Միջոցառման վերջում արժանացանք գովեստի խոսքերին տնօրենի կողմից: Տարօրինակ օրեր էր մի տեսակ …. 🙂