ՊՈԵՄ

Բանաստեղծական ժանրի ամենախոշոր իր ծավալով, ընդգրկումներով և հնրավորություններով պոեմի ժանրն է: Պոեմ տերմինը կիռարվում է համարաշխային գրականության տարբեր տիպի ստեղծագործությունների նկատմամ:Մենք պոեմ ենք համարում ժղովրդական անհատական ՝ էպոսները Հեմորեսի Իլիկականն ու Վագրենավոր, Դանթեի Աստվածային կատագերգություն:Սակայն ժամանակակից պոեմն իր հիմնական գեղարվեստական հատկանիշներով զգալի չափով տարբերվում է հին և միջնադարյան  գրականության նշված երկրից:Այն փաստորեն սկիզբ է առնում 18-19-րդ դարերի սահմանագծում,ռոմանտիկայի ուղղության մեջ:Մի շարք բանաստեղծների և հատկապես Բայրոն ու Պուշկինը ստեղծեցին պոեմի մի նոր տեսակ, որի մեջ համազգային իրադարձությունների և պատերազմների փոխարեն համեմատաբար սեղմ շրջանակներում պատմվում էր նհատական կյանքի  որևէ դեպքի, հաճախ սիրային:Պոեմի հերոսը օժտվում էր բնավորության  և ճկատագրի բացառիկ, անսովոր գծերով, դրավատում էր և սուր կեպով հակադրվում էր իր շրջապատին:Ժամանակակից գրականության դեմ պոեմի ձևերը շատ բազմազան են:Պոեմի մեջ իրադարձությունները չեն պատմվում մանրամասն, հաջորդական ընթացքով,ինչպես վեպում:Հեղինակը վերցնում է միայն գործողություն զարգացման մի քնի հիմնական օղակ, իրադարձության  բանաստեղծության բարձրագույն մոմենտներ:Գրվել են նաև շատ պոեմներ, որոնց մեջ առաջին պլանի վրա մղվում է  հերոսի ներածխարհիկ,հույզերի ու խեսհերի բացահայտումը, թեև կան նաև դեպքերի ու հանգամանքների նկարագրություններ, սյուժեյի որոշ տարեր;

Ես չեմ ափսոսում ապրածս օրերի համար, որովհետև այդ ժամանակ երջանիկ եմ եղել

getImage (1)Հիշողություները մեզ պարգևում են և ժպիտ և ուրախություն և արցունքներ: Հիշելով ուրախ պահերը, չես կարողանում թաքցնել հիմար ժպիտդ: Հիշելով տխուր պահերը չես կարողանում թաքցնել ջրհեղեղ հիշեցնող արցունքներդ:Հիշելով ապրում ես, հիշողություներով շարունակում ապրել… Սակայն միգուցե ինձ ցավ է պատճառում հիշել մի քանի բան, սական ես չեմ փոշմանում այդ անցկացրած պահերի համար, քանզի այդ ժամանակ երջանիկ եմ եղել…Հիշողությունը երբեք չես կարող ջնջել հոգուցդ.. սրտիցդ… այն միշտ գտնվում է հոգուտ խորքում:Այս պահին և հենց հիմա արա այն ինչ սիրտդ ցանկանում է, որովհետև հետո  միգուցե այդ շանսը չլինի և հիշելու բան չլինի: Հիշում եմ ամեն մի ուրախ և տխուր պահ.. կան պահեր որ ուզում եմ հետ բերել, բայց ոչինչ չփոխել…Գիտեմ որ հիշողություներով ապրել չի կարելի, սակայն երբեմն պետք է հիշենք, թե ով ենք եղել, և առաջ շարժվենք: Պետք է հիշենք ինչպիսի ընկերներ ենք ունեցել .. պետք է հիշենք մեր ապրած ուրախ պահերը, նույնիսկ պետք է հիշել տխուր պահերը և  վերջապես ոչ մի վայրկյան չափսոսալ և չանիծել այդ օրերը, որովհետև ՄԵՆՔ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՐՋԱՆԻԿ ԵՆՔ ԵՂԵԼ:

dfd

Աշխարհում առաջինը ձևեն է գերիշխում, իսկ բովանդակությունը երկրորդական է:Այդպես է մարդու կյանքում, տղան աղջկան հավանելուց չի նայում խելքին այլ առաջինը ձևին, այսինքն արտաքին տեսքին:Եթե մարդիկ առաջինը բովանդակությանը ուշադրություն դարձնեին ապա շատերը կմանաին միայնակ:Մենք չենք կարող միանգամից իմանալ բովանդակությունը եթե մեզ ձևը դուր չգա, այ օրինակ զգեստ գնելուց եթե մեզ արտաքինից դուր չգա դժվար, թե մոտենանք և գինը ցանկկանք իմնալ կամ կտորը:

Քաղցր հեքիաթ քնած արջի մասին

GXOeH_IOYSUԲավականին զարմանալի է, թե ինչ կերպար են կերտում ռուս ժողովուրդը և որքան շատ են հավատում այդ քնաց արջի կերպարի:ԵՎ ինչքան դժբախտություն կարող է բերել այդ կերպարը:Ռուս ժողովորդին հավատցրել են, թե նրանց սպասվում է բարեկեցիկ ապագա, սակայն դրա հիմքում ընկած էր պատերզմները:Ռուսաստանի յուաքանչյուր տիրակալ խոստացել էր երկիրը հասցնել Արևմուտք և ընդլայնել տարածքը, սակայն ժողովուրդին թողնել սոված: Ամեն մի հաղթանակից հետո ժողովուրդը հպարտանում էր իր հերոսներով, իսկ հերոսները իրենց հերթին ժողովրդին կերակրում էին քաղցր ստով: Եվ որքանել ծանր լիներ ժողովրդի վիճակը նրանք մի բանում համոզված էին, որ երբ թշնամին անսպասելի հարձակվի նրանց զինվորները դուրս կգան քնաց արջի կերպարից և կսկսեն կռվել ու հաղթել: Սակայն ինձ մոտ մի հարց է առաջանում, ինչպես կարելի է ժողովրդին սոված թողել թշնամուն հաղթելու և երկրի տարածքը ընդլայնելու համար:Եթե չեն կարողանում ժողովրդի կեսին ապահովել, ապա ինչպես են գոյատևելու մնացած մարդիկ` գրաված տարածքներում: Սակայն ժողովրդին արդեն հավատացրել են և ժողվուրդը կույրի պես շարժվում է նրանց թելադրածով: 1995թ. մինչև օրս նրաք հավատում են քնած արջի կերպարին, սակայն արդեն անցել է 19 տարի և երկրի վիճակը բարելավել է:

Տիգրան Հարյապետյան Երրորդ ածխարհամարտի մատուցներում Գիրք առաջին ` Ռուսական խռովք

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
    «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»:
  2. • Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:]
    Իմ հոգին խաղաղ է երբ ես իմ ընտանիքի հետեմ, զգում եմ ինձ պաշտպանված և սիրված: Հոգու խաղաղություն ասելով հասկանում եմ առանց  նարդայնանալու, ընկճվելու և վատ բաների մասին մտածելու:
  3. • Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում: «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Ես համամիտ եմ Թումանյանի հետ, լինել անկեղծ, մաքուր, ազատ:Լինել մաքուր և ազատ, ոչոքից կախում չունենալ, ունենալ ինքնուրույն մտածելու ունակությունը և լինել անկեղծ: Անկեղծ լինելով ամեն ինչի կհասնենք, մաքուր լինելով կյանքում ճիշտ գործողություններ կանենք և իհարկե վստահենք ինքներզ մեզ և հույս դնենք մեր վրա:
  4.  Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:
    Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել – դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։
    Համամիտ եմ Թումանյանի հետ:Նա մարդկանց լավ է վերաբերվել և վերջում ինչ է ստացվել որ նրան զրպարտել են և մեղադրել այն  բանում, որը նա չի կատարել:Սակայն այսքանից հետո Հ.Թումանյանը ներել է բոլորին և չի չարացել նրանց դեմ: Մարդիկ զրպարտելու մեծ վարպետ են, նաև այն ժամանակ երբ համոզված չեն դրանում:Նրանք լսում են, թե ինչ են խոսում միուսները և կրկնում թութակի պես, էլ չեմ ասում ատելության և նախանձի մասին:Մի բան նրանց սրտով չարեցիր կամ չասեցիր, սկսում են ատել և ասում են որ ատում են առանց բառի իմաստը հասկանալու:Ես ինքս ներկայեմ եղել այդ պահրին երբ մեկը ասում է, որ ատում է տված մարդուն և բոլորը նրա հետևից կրկնել են:
  5. • Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
    Հ.Թումանյանը անկեղծ և մաքուր մարդ է:Նա գրել է այն ինչ մտածել է:Եղել է ներողամիտ իրեն ատողների դեմ և բարեհոգի:

Ազատություն

scdd

Մարդ չի կարող լիովին ազատ լինել:Ամեն մարդ ունի իր ազատության չափը և սահմանը:Չնայած ազատությունը մենք ենք ստեղծում: Ազատություն ասելով ոմանք հասկանում են ազատ ապրել, ազատ գործել և այլն: Ես հասկանում եմ ազատ` այսինքն անկաշկանդ լինել:Լինել վստահ քայլերիտ մեջ: Չնայած ոչ միշտ է այդպես լինում:Լինում է այնպես որ մենք վստահ ենք որ կարող ենք անել, բայց միուս կողմից մտածում ենք հետևանքների մասին և միգուցե մեր մտածածը չիրագործվի կամ սխալ ճանապարհով գնա: Գրաբարի դասերից մեկի ժամանակ անդրադարձանք այս հարցին,թե ում համար ինչ է նշանակում ազատություն:Վահե Սարկավագը մեզ մի հարց տվեց , թե ինչ ենք հասկանում հոգևոր ազատություն ասելով: Ես հեգևոր ազատություն ասելով հասկանում եմ հոգու հանգստություն :Այսնքն երբ հոգին ազատ է, կարող ենք մտածել այն ինչ ուզում ենք:Մեզ ոչինչ չենք ստիպում : Չգիտեմ չեմ կարող ասել բոլորը ունեն այդ հոգևոր ազատություն ասվացը:Միգուցե կգտնվի մարդ ով կկանգնի և կասի, որ ես չունեմ այդ ազատությունը իմ հոգին ազատ չէ: Բնականաբար ես չեմ կարող բոլորի փոխարեն ասել ,ես այս ամենը ասում եմ իմ տեսանկյունից:

Թարս օր

IMG_3196Վերջերս որոշեցինք գնալ ոնումենտ զբոսնելու և ատրակցիոներ նստելու:Ուրախ ուրախ պատրաստվեցինք նստեցինք ավտոմեքենան և սլացանք Մոնումենտ:Մտանք և հենց այտդտեղիցել թարս օրը սկսվեց:Մոտ 10 հօգի էինք,քիչ չէինք,  քիչ էր մնում իրար կորցնեինք:Հետո նստեցին մեկ կամ երկու ատրակցիոներ և գմփցմ լուսերը գնացին:Բախտներս բերեց, որ ատրակցիոների վրա չէինք:Մարդկանց կեսը մնացել էին օդում շշմած, կեսնել ներքևում շշմած:Ասացին որ կես ժամից նորից կաշխատեն, բայց հետո սկսվեց անձրևը և մենք  գնացին նավակ վարելու:Արդեն անձրևը վերջացել էր նստեցինք և առաջ շարժվեցինք գնացին գնացինք մեկել ելի գմփցմփ հիմայել մեր նավակի տակ հայտնվել էր ձկներին բռնելու ցանցերից, իսկ մենքել նստել էինք այն նավակների վրա որոնց անունը չեմ կարողանում հիշել բայց հեծանիվ էին ասում:Մի խոսքով եկան մեզ այդտեղից հանեցին այս անգամ էլ նստեցինք մեկ ուրիշ նավակի վրա կարծես, թե վերջացել էին անհաջողություները մեկել անձրևը նորից եկավ:Բոլորը խուճապի մատնված արագ գնում էին դեպի ելքը:Պատկերացնում եք բոլորը այնքանել շատ մարդ կար:Նույնիսկ այդ պահին հարևան նավակը մեր հետ մրցում էր կպնում:Բայց քանի որ մենք   շեղեցինք նրանց ուշադրությունը և  նրանք գնացին  բախվեցին ուրիշ նավակի և մենք հասանք և արագ դուրս եկանք նավակից:Լավ էր գոնե այդ մի բանը լավ ստացվեց:  Հետո գնացին Հանրապետության հրապարակ:Դե քանի որ օր ցուրտ էր քամի էլ կար:Այդ երգող շատրվաների ժամանակ ուժեղ քամի սկսվեց և այդ ջուրը ուղիղ մեր վրա….
Ինչ լավ է որ թարս օրերը քիչ են:)

Անգամ համացանց մտնելւ ժամանակ չունեմ

Բարև ձեզ. Երկար ժամանակ է ինչ իմ բլոգում նյութ չեմ տեղադրել: Այս 2 ամսվա մեջ այսօր առաջին անգամ եմ նստում համակարգչի առաջ:Ավելի ճիշտ օգտվում էի համագարգչից ուղղակի կարճ ժամանակով և էլի գնում ամառս վայելելու:  Հունիսին ֆեյսբուքում մի փոստ կարդացի, որի մեջ ասվում էր, որ երանի այնպիսի ամառ ունենամ որ ինտեռնետի ժամանակ չունենամ:Այդ տողերը մտան գլուխս  և այդ օրը այդ նույն բառերն էի կրկնում մտքիս մեջ:Մի որոշ ժամանակ անց հասկացա որ այդ բառերը իրականանում են:Բջջայինմ հեռախոսովս ամեն օր մտնում էի ֆեյսբուք և  այլ կայքեր որպեսզի տեսնեմ ընկերներս մեջ են, որ իրենց հետ խոսեմ:Գրքերից կարդացել եմ Փոքրիկ Իշխանը և Թոմ Սոերի արկածները:
Արդեն ամառը վերջանում է, այս տարի մի քիչ շուտ անցավ, բայց այնքան բաներ հասցրեցի անել:Ամեն օր մի տեղ գնում եմ:Եվ քանի որ Ռուսաստանից հյուրեր ունեմ մի քիչ դժվար է տանը մնալ այն էլ այս շոգին:Քանի որ Երևանում շաաաաատտ շոգ էր որոշեցինք գալ գյուղ մի քիչ հովանալու:Այստեղել մենք հանգիստ տեղներս չենք նստում:Վերջերս գնացինք Սիրո Աղբյուր:Լավ ժամանակ անցկացրեցինք նկարվեցինք:Այնտեղ կային մեծ քարեր և քարանձավներ:Ես բարձրացել էի մեծ քարերի վրա այնտեղ այքան բարձր է:Երեկոյան իջնում եմ խաղահրապարակ խաղալու, ունեմ շատ լավ մանկության ընկերներ:Առայժմ այսքանը կարող եմ պատմել :Առայժմ…IMG_3306

Եվս մեկ տարի վերրջացավ

,kjhgv 969064_433852756722118_1956396480_n hj'Եվս մեկ տարի վերջացավ:Այս տարի ավելի շուտ անցավ, երևի նրանից էր որ մենք ամեն ինչ հասցրել ենք արել:Հասցրել ենք նոր ընկերություններ ձեռք բերել, շփվել,հասկանալ, մի քիչ էլ չարաճճիություն անել:Տարեց տարի ավելի ենք կապվում իրար հետ և բաժանումը ցավոտ է լինում:Միջին դպրոց գալով, փոխվեց ամեն ինչ:Սկսեցինք շփվել մեզնից մեծերի հետ:Այս տարի այնքան բաներ ենք արել, որ բոլորը պատմել չեմ կարող կպատմեմ միայն կարևոր բաները:Նախ սկսեմ առաջին օրվանից:Առաջին օրը մենք հավաքվեցինք ընկեր Մարթայի դասարանում:Կարոտներս առանք և ծանոթացանք մեր նոր ընկերների հետ:Դե մենք էլ շատ ենք սիրում լուսանկարվել դուրս եկանք բակ որպեսզի լուսանկարվենք:Ամեն օր ուրախ հաճախում էինք դպրոց ,առաջին ժամվա 5 րոպե մի քիչ քնած էինք , հետո 2,3,4,5,6-րդ ժամերին ուրախ մասնակցում էինք դասերին բայց հենց գալիս էր 7 ժամի վերջին 5 րոպեն մենք նորից քնած էինք,էլ չեմ ասում 8-րդ ժամը:Դե երևի նրանցի էր որ օրը շատ ուրախ և անսպասելի էր անցնում:Հիշում եմ որ մենք մասնակցում էինք բոլոր մեդիաուրբաթներին, իսկ հետո գնում էին մեր մոտի այգին և մի փոքր հանգստանում:Որոշ ժամանակ անց մենք 7երով դարձանք լավագույն ընկերներ:Ուր գնում էին միասին էինք գնում:Բայց դե իհարկե աղջիկներով ավելի մոտ էինք:Դասերից հետո գնում էինք ընթերցասրահ դաս անելու, հետո դուրս էինք գալիս զբոսնելու, մի խոսքով որը շաատ լավ էր անցնում:Ձմռանը դուրս էինք գալիս ձնագնդի խաղում:Հիշում եմ որ դիմակահանդեսի օրը շատ ուրախ էինք:Առավոտվանից փորձում էինք մեր պարը:Սկսվեց երկրորդ կիսամյակը և մենք վերադառձանք դպրոց:Արդեն շոգ օրերը սկսվել էինք, մենք ընկեր Նոյեմիի հետ գնացել էինք Լունապարկ մասնակցելու մայրիկի տոնին:Մասնակցեցինք , նկարեցին, հարցազրույնց վերցրեցինք, և անցանք մեր ամենասիրած գործին…ժամանակն էր հերթով բոլոր կառուսելները փորձել:Ամենա լավը 18 աթոռն էր:Մենք չորսով էինք՝ ես Սոնան, Հայկը և Ռաֆայելը:Շաատ հետաքրքիր անցավ:
Արդեն ճանբարը սկսվել էր, մենք ամեն օր մի տեղ գնում էինք:Մի օր գնում էինք Մանակական expo-ի, միյուս օրը գնում էինք թանգարան կասկադ պոնչիկանոց:Մի հետաքրքիր բան պատմեմ…Կասկադի թանգարանում շատ շքեղ բյուրեղներ և պատկերներ կային:Մեզ դրանք շատ դուր եկան:Ճիշտն ասած մեզ այնտեղի էսկալատրները շատ էին դուր եկել :Անընդհատ բարձրանում իջնում էինք:Հետո երբ գնացինք պոնչիկանոց ինչպես միշտ այնտեղ քար գցելու տեղ չկար, այդ պատճառով մենք գնացինք մոտակա զբոսայգի նստեցինք նստարաների վրա և մեր պոնչիկները կերանք:Շատ համեղ էին….Եվ այսպես եկավ ճանբարի նախավերջին օրը:Մենք որոշել էին գնալ Լունապարկ:Հավաքվեցինք և 7.2 ով գնացինք.. Մեզ հետ էին ընկեր Արմինեն, և ընկեր Շամիրամը:Նստեցինք 99 համարի ավտոբուսը և գնացիննքքք.Լունապարկի այգում բաժանեցինք մեր գրքերը և բուկլետները և գնացին, մեզ էին սպասում կառուսելները:Դե ինչ ասեմ սկսեցինք տոմսերը վերցնել և հերթով նստել:Մեզ շատ դուր եկավ Շեկը:Առաջին անգամ աղջիկներով նղտեցինք, հետո մեզ միացան մեր դասարանի 2 տղաները:Իսկ հետո  գնացինք վախի սենիակ:Այնտեղ այդքան էլ վախենալու չէր բայց քանի որ ներսում մութ էր հենց մեկը գոռոում էր, մյուսներ էլ գոռոււմ և այդպես բոլորս խառնվում էինք իրար և բարձր գոռում, Չհաշված որ այդ մութ տեղը երբ իրար էինք կպնում չնկատելով, ավելի բարձր էինք գոռում……….
Եվ այդպես եկավ վերջին օրըL Ճիշտն ասած մի քիչ տխուր էինք..բայց միասին լինելու փաստը մեզ շատ էր ուրախացնում:Մասնակցեցինք մեդիաուրբաթին և մի քանի աղջիկներով դուրս եկանք նկարվելու որպեսզի մի փոքր հուշեր ունենանք….

Հրաժեշտ

images›Չեմ սիրում հրաժեշտի պահերը:Բայց ինչ արած կյանքն է այդպիսին:Ամբողջ տարին վիճում ենք, հաշտվում ենք, ուրախ ժամանակ ենք անցկացնում, բայց չենք մտածում հրաժեշտի պահը:Այդ պահը կարծես ուզում ես որ չվերջանա:Ամեն մեկին հրաժեշտ տալը շատ ցավոտ: Վերջին օրով հիշում ենք, թե ինչ ենք արել ամբողջ տարվա ընթացքում:Իսկ ամենավերջի պահին այնպիսի բան է լինում որ դու երբեք չէիր մտածի, և այտ բանից չգնալու ցանկությունը շատանում է:Կան երեխաներ որոնց հաջորդ տարի կտեսնեմ, բայց կան ընկերներ որոնց այլևս չեմ տեսնի:Իրոք դա շատ դաժան է:Բայց ինչել որ լինի, ես ասում եմ ու կասեմ որ  լավ ընկերներ ունենալը  շաաատ լավ բան է, բայց այ հրաժեշտի պահը…..:(