Ինտերնյուս ՀԿ-ն մեր դպրոցում

Այսօր գրադարանում տեղի ունեցավ սովորողների համար նախատեսված վարպետության դասը, որը անց էր կացնում Ինտերնյուս ՀԿ-ն: Նրանք  խոսեցին մեդիագրականության մասին: Մեզ հարցրեցին, թե մեդիագրականություն ասելով ինչ ենք հասկանում: Սովորողները շատ ակտիվ էին: Ժամանակը շատ հետաքրքիր անցավ: Մենք դիտեցինք մի քանի տեսահոլովակներ: Օրինակ՝ ապահովագրության մասին գովազդը: Մենք նաև իմացանք, թե ինչպես լուրեր պետք է ներկայացնենք,որ հետաքրքրի հանրությանը: Իսկ վերջում դիտեցինք մի տեսահոլովակ, որը պատմում էր ինտերնետի  գաղտնի չլինելու մասին: Մենք նաև սովորեցինք, որ լուր տեղադրելուց առաջ պետք է մտածել, թե արդյո՞ք այդ լուրը տեղին է, թե ոչ:

Էլեն Հովհաննիսյան,Մոնիկա Թադևոսյան, Մերի Դալլաքյան,Սվետա Հովհաննիսյան
Info.mskh լրագողներp2061431