Ղազարոս Աղայան նախագծի ամփոփում

Առաջադրանք 2
Համեմատիր Աղայանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
7 նմանություն
1. երկսեռ ուսուցում
2.Նա և մեր ուսուցիչներն նույնպես գրելեն ուսուցողական գրքեր
3.Աղայանը ինչպես նաև մեր ուսուցիչների նպատակն է մեզ կրթել զարգացնել և այլն
4.Մանկավարժական վարպետություն
5.Դասավանդման կատարելիություն
6.սեր երեխաների նկատմամբ
7.«Խաղալն ու երգելը երեխայոց… հատկություններն են», ես նկատելեմ որ կրստեր դպրոցներում նաև պարտեզներում երեխաներին սովորեցնումեն ժողովրդական երգեր որպեսզի չանաչեն մեր արվեստը:
Առաջադրանք 3 
Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը և 5-7 նախադասությամբ գրավոր շարադրեք:
Ղազարոս Աղայանի մասին ֆիլմում պատմում էր իր գյուղի՝ Բորնիս խաչենի մասին :Գյուղն իր համար մուսա է եղել .. նա այտեղ է կարողացել իր մտքերը արտահայտել թղթին:Նրա մասին բոլորը միայն լավ են խոսում, նրա նման չկար նա միակներ:Գյուղի օդը սարերը, մարգագետիները նրան ուժ էին տալիս գրելուն: Նա նաև կարողանում էր գեղեցիկ խոսել երեխաների հետ:Նրա գյուղում գրած բանաստեղծություները շատ մաքուր հասկացվող և ջինջ էին:Նա նաև եղել է մանկավարժ, և նրա նպատակն էր կրթել ուժեղ խելոք առաքինի մարդկանց:

Առաջադրանք 4

Կարդա Ղազարոս Աղայանի  «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

«Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» ասելով ես հասկանում եմ մի մարդու ով չունի խիղճ, որը չի կարող մարդ լինել, միայն ֆիզիկապես…Նա չիզգում  չի ցավում:Սակայն իմ կարծիքով չի կարող այդպիսի մարդ լինել, հաստատ մի թույլ տեղ կունենա հոգու խորքում գոնե մի փոքր խիղճ կլինի:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Խիղճ ասելով նկատի ունեմ մի երևույթ, որի միջոցով կարողանում են զգալ, ցավել, խղճալ: Խղճի միջոցով ենք ապրում, մեզ մարդ զգում: Շատ ժամանակ հենց խիղճն է մեզ դրում անել այնպիսի բաներ, որոնք ազդում են մեր խղճի վրա սակայն անել չենք ուզում: Խղճի միջոցով մարդ կարողանում է  կառավարել դիմացինին:

 

Առաջադրանք 5

(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

1.Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ հոգում կա երկու ուղություն ՝ մութ և լույս:Չեմ սիրում մութ կողմը սակայն շատ ժամանակ չեմ կարողանում փախչել դրանից:Լույս կողմը ինձ հավատ է ներշնչում, այնտեղ իմ մանկությունն է թաքնված:Մութ կողմում իմ հաղթահրած և չհաղթարահարց սակայն տխուր պատմություններն են:Լուսի շնորհիվ  դրանք ես մոռանում եմ, քայլում եմ առաջ, տեսնելով լավը:

2.«Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Առաջին հերթին մարդիկ պետք է մարդ լինեն, կենդանի արարած խղճով և զգացմունքներով, լավատես և ժպտերես:Սանդուխքը չեն կարող հետ բերել, այն կարող են նորից ստեղել, ավելացնելով ավելի շատ ջերմություն  սեր:

Առաջադրանքը Նունե Մովսիսյանի բլոգից-http://movsisyannune.com/2013/04/02/%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D6%80/

 

Առաջադրանք 6 

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը  (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:

1.Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Խոսքը մտավոր հոգնածության և ներվոտության մասին է:

2.Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Ներվոտությունը առաջ է եկել այն բազմաթիվ նշանավոր պատմական դեպքերից, որոնք ցնցեցին մեր դարում  մի շարք սերունդների մտքեր. Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, Նապոլեոնյան պատերազմներ, մտքերի շարժում մեր դարի կեսում, տեխնիկական գիտությնների հսկայական զարգացումն, կյանքի կենցաղավարության արմատական փոփոխություն շոգու և էլեկտրականության  ազդեցության  տակ, գույության կռվի ասպարեզում արտահայտած սարսափելի եռանդը, ազգաբնակության խոշոր կենտրոների աճում, կրոնի կռիվն աճող նյութապաշտության դեմ, սոցիալական վարպետությունների տարածումն, կապիտալիզմի և պրոլետարիատի ահագին զարգացումն –այդ բոլորը խոր տպավորություն գործեց մարդկանց ներվային սիստեմի վրա և անջնջելի հետք թողեց:

Մտավոր հոգնածության պատճառն է ժամանակակից դպրոցն ու կրթական սիստեմն է, գլխավորապես գիմնազիաները և համալսարաններն են:

3.Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Բինեն և Անրին եզրփակումնեն նրանով որ պետք  դեն շպրտել հին սիստեմը և ստեղծել նորը, այն պետք է հիմնվի  դիտողության և փորձի վրա , այսինքն այն սյուների վրա , որոնց վրա հիմնաված է ամբողջ ժամակակաից գիտությունը:Ահա զորեղ դարմանները, որոնք ներկայացրել էր Աղայանը:

Առաջադրանք 7
Կատարված աշխատանքի վերլուծություն-Կատարածս աշխատանքի վերլուծություն

Առաջադրանք 8

Կատարած աշխատանքի գնահատում
Ես ինձ կգնահատեի 8, որոշ չափով արելեմ բոլոր առաջադրանքները:

Եղիշե Չարենց ամփոփում

Եղիշե Չարենց անցնում ենք միշտ, կարդում ենք միշտ , բայց ամեն անգամ ավելի նոր գիտելիք ստանալով :

Եղիշե Չարենցի բանաստեղծություները հաճույքով եմ կարդում:Կարդացել եմ`Էլի գարուն կգա, Տաղ անձնական,Էլի գարուն կգա, Տաղ անձնական,ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ,ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ,Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…..:Անգիր եմ սովորել Տաղ անձնականը, Անքնությունը, Ելի գարուն կգա,…..Տեսադարանից դիտել եմ Կապուտաչյա հայրենիքը, Տաղ անձնական, Ես իմ անուշ հայաստանի, Անքնություն,Ծիածան և Ծաղիկները հեզ ֆիլմերը և թերություեր ու առավելություներն եմ գտել:Դիտելեմ վիրտուալ ճանապարհուրդությում Տեսաֆիլմը գտելեմ 3 կանգառները այնուհետև նրանց մասին տեղեկություներ հանել:Կարդացելեմ Եղիշե Չարենցի նամակները:

dfd

Աշխարհում առաջինը ձևեն է գերիշխում, իսկ բովանդակությունը երկրորդական է:Այդպես է մարդու կյանքում, տղան աղջկան հավանելուց չի նայում խելքին այլ առաջինը ձևին, այսինքն արտաքին տեսքին:Եթե մարդիկ առաջինը բովանդակությանը ուշադրություն դարձնեին ապա շատերը կմանաին միայնակ:Մենք չենք կարող միանգամից իմանալ բովանդակությունը եթե մեզ ձևը դուր չգա, այ օրինակ զգեստ գնելուց եթե մեզ արտաքինից դուր չգա դժվար, թե մոտենանք և գինը ցանկկանք իմնալ կամ կտորը:

Քաղցր հեքիաթ քնած արջի մասին

GXOeH_IOYSUԲավականին զարմանալի է, թե ինչ կերպար են կերտում ռուս ժողովուրդը և որքան շատ են հավատում այդ քնաց արջի կերպարի:ԵՎ ինչքան դժբախտություն կարող է բերել այդ կերպարը:Ռուս ժողովորդին հավատցրել են, թե նրանց սպասվում է բարեկեցիկ ապագա, սակայն դրա հիմքում ընկած էր պատերզմները:Ռուսաստանի յուաքանչյուր տիրակալ խոստացել էր երկիրը հասցնել Արևմուտք և ընդլայնել տարածքը, սակայն ժողովուրդին թողնել սոված: Ամեն մի հաղթանակից հետո ժողովուրդը հպարտանում էր իր հերոսներով, իսկ հերոսները իրենց հերթին ժողովրդին կերակրում էին քաղցր ստով: Եվ որքանել ծանր լիներ ժողովրդի վիճակը նրանք մի բանում համոզված էին, որ երբ թշնամին անսպասելի հարձակվի նրանց զինվորները դուրս կգան քնաց արջի կերպարից և կսկսեն կռվել ու հաղթել: Սակայն ինձ մոտ մի հարց է առաջանում, ինչպես կարելի է ժողովրդին սոված թողել թշնամուն հաղթելու և երկրի տարածքը ընդլայնելու համար:Եթե չեն կարողանում ժողովրդի կեսին ապահովել, ապա ինչպես են գոյատևելու մնացած մարդիկ` գրաված տարածքներում: Սակայն ժողովրդին արդեն հավատացրել են և ժողվուրդը կույրի պես շարժվում է նրանց թելադրածով: 1995թ. մինչև օրս նրաք հավատում են քնած արջի կերպարին, սակայն արդեն անցել է 19 տարի և երկրի վիճակը բարելավել է:

Տիգրան Հարյապետյան Երրորդ ածխարհամարտի մատուցներում Գիրք առաջին ` Ռուսական խռովք

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
    «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»:
  2. • Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:]
    Իմ հոգին խաղաղ է երբ ես իմ ընտանիքի հետեմ, զգում եմ ինձ պաշտպանված և սիրված: Հոգու խաղաղություն ասելով հասկանում եմ առանց  նարդայնանալու, ընկճվելու և վատ բաների մասին մտածելու:
  3. • Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում: «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Ես համամիտ եմ Թումանյանի հետ, լինել անկեղծ, մաքուր, ազատ:Լինել մաքուր և ազատ, ոչոքից կախում չունենալ, ունենալ ինքնուրույն մտածելու ունակությունը և լինել անկեղծ: Անկեղծ լինելով ամեն ինչի կհասնենք, մաքուր լինելով կյանքում ճիշտ գործողություններ կանենք և իհարկե վստահենք ինքներզ մեզ և հույս դնենք մեր վրա:
  4.  Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:
    Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել – դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։
    Համամիտ եմ Թումանյանի հետ:Նա մարդկանց լավ է վերաբերվել և վերջում ինչ է ստացվել որ նրան զրպարտել են և մեղադրել այն  բանում, որը նա չի կատարել:Սակայն այսքանից հետո Հ.Թումանյանը ներել է բոլորին և չի չարացել նրանց դեմ: Մարդիկ զրպարտելու մեծ վարպետ են, նաև այն ժամանակ երբ համոզված չեն դրանում:Նրանք լսում են, թե ինչ են խոսում միուսները և կրկնում թութակի պես, էլ չեմ ասում ատելության և նախանձի մասին:Մի բան նրանց սրտով չարեցիր կամ չասեցիր, սկսում են ատել և ասում են որ ատում են առանց բառի իմաստը հասկանալու:Ես ինքս ներկայեմ եղել այդ պահրին երբ մեկը ասում է, որ ատում է տված մարդուն և բոլորը նրա հետևից կրկնել են:
  5. • Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
    Հ.Թումանյանը անկեղծ և մաքուր մարդ է:Նա գրել է այն ինչ մտածել է:Եղել է ներողամիտ իրեն ատողների դեմ և բարեհոգի:

Մխիթար Սեբաստացու նախագծի ամփոփում

mxitar-sebastaciՄասնակցելով Մխիթար Սեբաստացու նախագծին ավելի շատ տեղեկություն իմացա քան գիտեի,քանի որ այդ անգամ ավելի լուրջ մոտեցա խնդրին: Փնտրեցի ոչ միայն համացանցում այլ նաև հանրագիտարաններում: Դժվարություններ եղան. Ս.Նշան եկեղեցու մասին տեղեկությունները բացակայում էին համացանցում, դրա համար փնտրեցի հանրագիտարաններից: Անգամ գնացի գեղարվեստի դպրոց ,որպեսզի գտնեմ Ս.Նշան եկեղեցու լուսանկարը,բայց չկարողացա գտնել այն:
Այս նախագիծը այնքանով էր արդյունավետ , որ մենք պարտավոր ենք իմանալ, թե ով է եղել Մխիթար Սեբաստացին քանի որ նրա անունով է կոչվում մեր կրթահամալիրը: Իմացա ոչ միայն Սեբաստացու կենսագրությունը այլ նաև որտեղ է գնացել ինչեր է արել: Իմացա որ նա է եղել Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Նաև իմացա որ կրթել է մի խում միաբաններ: Մխիթայան միաբանության զինանշանը հետազոտեցինք և ստեղծեցինք մերը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի զինանշանը: Փոքրիկ թարգմանություն Սեբաստացու մասին ռուսերենից հայրեն: Կարդացի «Անճառին խորան» և լսեցի շարականը:

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Իմ համար Սաադիի գրածը ավելի պարզ էր քան պարսկական պոեզիան: Սաադիից ավելի շատ կարդացել եմ սիրո մասին գազելներ և բանաստեղծություններ:Պարսկական պոեզիան ինձ շատ դուր եկավ , պարզապես մի քիչ անհասկանալի էր:
Պիտի ինձ տուն տանեմ,

պիտի տանեմ երեսը լվանամ,

տանեմ՝ հանգստանա,

մխիթարեմ՝ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի…

Պիտի ինձ տանեմ քնեցնեմ.
ես հոգնած է:

Մանուչեհր Աթաշիի պոեզիան ինձ դուր եկավ, որ մարդը ստիպում է իրեն հանգստանալ: Ասում է մխիթարեմ ինձ չմտածեմ վատի մասին ,չտխրեմ  կյանքին  նայեմ  լավ  աչքերով: Ինձ շատ դուր եկավ սաադիի սիրո մասին գազելը: Սաադիի գազելնմերի մեջ ինձ դուր է գալիս նրա պատմելու ձևը, բառապաշարը, քանի որ այն  ինձ հոգեհարազատ է նրա գրած բառերը: Կարծես շունչ է հաղորդում բանաստեղծությանը:

Դպրի ամսագրի նյութերից մեկը

Ես կարդացել եմ Արտակ Զարգարյանի «Գիտելիքը նախ և առաջ կիրառելի հմտություն է»:Ինձ այս նյութը շատ դուր եկավ, քանի որ այստեղ հիմնականում պատմում է պատմության մասին:Ես կցանկանայի մեկ նախադասություն առաջ բերել.«Պատմության դասավանդումը դառնում է ավելի գրավիչ, երբ առարկան մատուցվում է այս ձևաչափով՝ մղելով սովորողներին խորամուխ լինելու հասարակության անցյալ էտապները, հասկանալու դրանցում տեղ գտած օրինաչափ գործընթացները, համեմատելու ու համադրելու տարբեր քաղաքակրթությունների պատմությունները, ինչպես նաև ավելի խորությամբ ընկալելու ներկան ու ապագան:»Այսինքն այս նյութում ասվում է, թե ինչպես կարելի է անել, որ պատմությաան դասերը ավելի արդյունաբեր անցնեն: «Որքան էլ հետաքրքիր լինի պատմության առարկան կարող է վանել սովորողին, եթե մատուցվի որպես զուտ ժամանակագրություն:»-ասում է ընկեր Արտակը:Իմ կարծիքով մեր պատմության դասաժամերը հետաքրքիր են անցնում իմ համար:Ես պատմության դասաժամին ավելի ու ավելի հետաքրքիր պատմություներ եմ իմանում ոչ միայն Հայաստանի այլ նաև ուրիշ երկրների պատմություների մասին:

Այս նյութը կարող եք տեսնել այստեղ http://dpir.mskh.am/hy/node/416

Անձրևը թափվում է ու թափվում….

կյկ

Անձրևը ոչ միայն երկնքից թափվում է այլ նաև լուր է հաղորդում:Կարծես թափվելով ինչ որ բան է ուզում ասել:Որոշ մարդիկ սիրում են անձրը , ոմանք էլ ոչ:Ես սիրում եմ անձրևը:Սիրում եմ քայլել անձրևի տակ:Երբ  անձրև է գալիս, երկնքից թափվելով ասես քո հոգսերն են թափվում:Անձրևոտ օրերին մարդիկ քնում են քանի որ բան չկա անելու, բայց ինձ մոտ դա չի ստացվում:Ես սիրում եմ այդ ժամանակ երաժշտություն լսել, նվագել, նկարել:Ինձ թվում է որ անձրևն էլ է լաց լինում և կաթիլները դրա արդունքն են:Բայց նաև լինում է արևային անձրևներ:Չնայած ես դրա իմաստը չեմ հասկանում:)
Անձրևը գալիս է ու գալիս, թափվում է ու թափվում, բայց միևնույն է ես սիրումեմ անձրևոտ օրերին գալ դպրոց:Ինձ դուր է գալիս երբ դպրոցում մութ է:Վերջապես կարողանում եմ վախեցնել ընկերներից , չնայած որոշ ժամանակ դա չի ստացվում:)

Երջանկություն(առակ)

cropped-index.jpgԻնձ այս առակը դուր եկավ քանի որ նրա մեջ խորը իմաստ կա:Բոլորը եկան վերցրեցին իրենց ուզածը, բայց վերջապես գտնվեց մի մարդ, ով մտածեց երջանկության մասին:Առաջին մարդը փողը վերցրեց և հեռացավ:Երկրորդ մարդը իր կնոջը վերցրեց և հեռացավ:Իսկ երրորդ մարդը մտածեց երջանկության մասին, տալով նրան ազատություն, և երջանկությունը նրա ետևից գնաց:Նաև երջանկություն է համարվում ընտանիքը, երբ դու լցված ես սիրով, ջերմությամբ և քո խնդիրները քո ընտանիքի խնդիրն է նույնպես:Ես հասկացա որ այս առակում ասվում է, որ մի մոքր էլ պետք է մտածել դիմացինիդ մասին:Ես հասկացա որ շատ մարդկանց մոտ երջանկությունը այլ կերպ է արտահայտվում և դա վատ է:
Ես հատկապես ընտրեցի այս նյութը քանի որ այն ուսուցողական է, և մտածելու տեղիք է տալիս:

http://movsisyannune.com/2013/01/21/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%A5%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/